Լրահոս
Օրվա լրահոսը

«ըՈոՈ»-ների եւ «չՏսցոփՌՍ»-ների սերը

Նոյեմբեր 16,2002 00:00

«ըՈոՈ»-ների եւ «չՏսցոփՌՍ»-ների սերը Ռուս տղամարդը կին է: Ռուս կինն ամուսնու ձեռքը բռնած հեռուստաէկրանից պատմում է, թե ինչպես վերջինս թողեց խմելը: Մոսկովյան տղաների մեծամասնությունն ընտրում է սանրվածքի այնպիսի ձեւեր, որոնք սեռը դարձնում են երկրորդական: Այսինքն, այդ սանրվածքով նրանք կարեւորում են ոչ թե իրենց տղամարդ լինելը կամ չլինելը, այլ՝ աղջկա հետ հավասարությունը: Երբ մազերը թափվում են ռուս երիտասարդի դեմքին, կարգավորելու համար նա կանացի շարժումներ է անում: Առոգանությունը նույնպես կանացի է: Ընդ որում, ինչքան կիրթ, այնքան՝ նուրբ: Տարիքը եւ ամուսնությունը ռուս աղջկան մոտեցնում է հակառակ սեռին: Ռուս կնոջ մասին է ասված՝ տղամարդ-կին: Մենք՝ հայերս, ունենք «կնիկ» բառը: Ռուսներն ասում են «ոՈոՈ»: Անընդհատ գործ ունենալով ալկոհոլիկների եւ, այսպես կոչված, «ինծիլիգենտների» հետ, տարիների ընթացքում նրանք սովորում են անել այն գործերը, որոնք մեզ մոտ հարբած, թե սթափ անում է տղամարդը: Միայն ռուս տղամարդը կնոջ հետ վիճելուց հետո կարող է ասել. «Ես այլեւս այսպես ապրել չեմ կարող»: Ընդ որում, կարեւոր չէ, սեփական կնո՞ջն է ասում, համաբաժակակցի՞ն, թե՞ օտար տղամարդու: Երիտասարդ լինելը ռուս աղջկա համար գեղեցիկ սեռ մնալու միակ տարբերակն է, հետո նա ամուսնանալու է եւ ընտանեկան խնդիրները ռուս կնոջը հեռացնելու են ողջ կյանքի իր կողակից տղամարդուց, այսինքն, սեռից, բայց ոչ ամուսնուց: Ահա ինչու, ռուս աղջիկը սերը չի ընկալում իբրեւ զգացմունք, այլ իբրեւ՝ պարֆյումերիա: Տեւական սերը վտանգի տակ է դնում ռուս աղջկա սեռը: Ընդ որում, նա իր նախորդ ընտրյալին չի լքում հենց այնպես. հարկ եղած դեպքում վերջինիս աղջիկը կծանոթացնի նոր ընտրյալի հետ առանց բացատրությունների: Սիրահարվելով ռուս աղջիկն արագորեն ռեալիզացնում է իր սեքսուալ երեւակայությունը, ասես զգում է իր ընտրյալի ժամանակավորությունը: Աղջիկը չի սկսում վեց օր ընտրյալի աչքերի մեջ նայելուց, յոթ օր ձեռքը բռնելուց եւ մեկ ամիս համբուրվելուց: Ընտրյալին հանդիպելու առաջին իսկ օրերից աղջիկը նրան ձեւում է «ըստ իր պատկերի եւ նմանության»: Արական ժրաջանություն կա ռուս աղջկա սեռական նախաձեռնությունների մեջ: Պատկերացրեք, ռուս աղջիկն իր ընտրյալ տղամարդուն ասում է «չՏսցոփՌՍ»: Թոք-շոուի ժամանակ («Առաջին ժամադրություն») անծանոթ աղջկա պահանջով երկու երիտասարդ միմյանց հետ խաղում են սեռական հարաբերություն: Դրանով աղջիկը որոշում է, թե երկուսից ում պետք է ընտրի: Ի վերջո աղջիկն ընտրում է նրան, ով խաղում էր կնոջ դերը: Մոսկվան աղջիկների քաղաք է, հատկապես ծխող աղջիկների քաղաք: Ռուսների վրա հակածխախոտային ոչ մի քարոզարշավ չի ազդի: Ծխում են գրեթե առանց բացառության, կանայք՝ ամենուր, բայց կանգնած, տղամարդիկ՝ ընթացքում: Անընդհատ շարժում պարտադրող Մոսկվան գովազդում է նիհարելու դեղամիջոցներ: Գիրությունն ընդհանրապես խորթ է երիտասարդ ռուսին: Տպավորություն կա, որ այն իգական սեռի քաղաք է: Ռուս աղջիկը սովորաբար հմայիչ չէ, այլ՝ գեղեցիկ: Բոլոր հմայիչ ռուսների մեջ առնվազն ոչ ռուսական ինչ-որ բան կա: Ռուս կանայք, մասնավորապես մոսկվացիները, չափազանց մեծ կարեւորություն են տալիս իրենց ցանկալի լինելուն, նրանք տարիքին դիմադրում են ոչ միայն կենցաղով, այլեւ քաղաքի բարձր խոնավությամբ եւ տարածությամբ (ուղիղ գծով Մոսկվայի երկարությունը 140 կմ է): Մոսկվան բաց գիրք է այն առումով, թե ինչպես կարելի է սիրել: Երեւանյան սիրո մեջ գաղտնիք կա: Մոսկվան թույլ է տալիս դատել սիրո մասին: Զույգերը համարյա քո ներկայությամբ են սիրվում: Ասես նրանց սերը միաժամանակ քեզ է վերաբերում մեկ տարբերությամբ, մթնշաղին այգիներում նրանք կարող են մերկանալ քո ներկայությամբ, կարող են պառկել, բայց ոչ ավելին: Դու մասնակից ես դառնում երջանկությանը: Ի դեպ, բոլորս ենք հիշում մեզանից ավագ հայ տղամարդկանց պարծենկոտությունն այն մասին, թե ինչ հեղինակություն ունեին ռուս աղջիկների մոտ: Այսօր այդ հեղինակության հետքը գրեթե չի մնացել: Ենթադրում եմ, որ պատճառը կովկասյան բոլոր ազգությունների քրեական գործունեությունն է, եւ ասենք, չսափրված հայերի փողոցային առեւտուրները, որոնք փնթիություն են ստեղծում Մոսկվա քաղաքում: Չեչենների եւ սերիալների մոլագարների մասին ամեն ինչ լսած եւ կարդացած ռուս գեղեցկուհին փողոցում չսափրված հայի հանդիպելիս չի կարող հիշել, որ իր մայրը կամ մորաքույրը ժամանակին «ցելա են գցել» սրա հոր կամ հորեղբոր համար: Ռուս աղջիկն ամբողջապես իր ձեռքն է վերցրել սիրո կառավարումը, համարյա ստեղծագործում է իր ընտրյալին: Իսկ կովկասցին, ասենք, առեւտրականը, վարսավիրը, կոշկակարը, շինարարը եւ նույնիսկ բժիշկը, խոսքը մեր մեջ, սիրո բնագավառում վաղուց մուսա չեն ռուս աղջկա համար: Կովկասցին ոչ թե շքեղություն է, այլ՝ խնդիր: ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել