Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ

Նոյեմբեր 14,2002 00:00

ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ Համապետական ընտրությունների նախաշեմին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները, դրանց շուրջ նկատվող գործընթացները որոշակի վերադասավորումներ են առաջ բերել թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ճամբարում: Ընդունված է համարել, որ հոկտեմբերի 20-ի ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել վարչապետի կուսակցությունը: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այս կարծիքը պարզունակ եւ անհեթեթ է հենց միայն այն պատճառով, որ ընտրված համայնքապետերի գերակշիռ մեծամասնությունը ոչ մի քաղաքական դիմագիծ էլ չունի եւ մաս է կազմում ոչ թե կոնկրետ ՀՀԿ-ին, այլ այսօր իշխանության կուսակցության կարգավիճակ ունեցող ուժին: Երեկ այդ կարգավիճակն ունեին ՀՀՇ-ն կամ «Երկրապահը», որոնք մեկ այլ կարգավիճակում հայտնաբերեցին, որ համայնքապետերի՝ յուրային թվացող ստվար բանակից մնացել են հատուկենտները: Նույն ճակատագիրն անխուսափելի կդառնա Անդրանիկ Մարգարյանի պարագայում, երբ նա ստիպված լինի հրաժեշտ տալ վարչապետական վայելքներին: Իսկ քանի դեռ Ա.Մարգարյանը վարչապետ է, նա «իշխանության կուսակցության» կոորդինատորի դերում կարող է նաեւ իրեն վերագրել չեղած հաղթանակի դափնիները՝ շարժելով Քոչարյանի մյուս հենարանների խանդը: Բնական եմ համարում, որ իշխանության կերակրատաշտի մատույցներում կատաղի կռիվ են տալիս նաեւ ՀՅԴ-ն եւ «Օրինաց երկիրը»: Մի խոսքով՝ «իշխանության կուսակցության» տարբեր ֆրակցիաներ հիշեցնող այս խմբավորումների բախման մոտիվացիան յուղոտ պատառներն են ու «տիրոջը» մոտ կանգնելու «պետականամետ» մղումը: Իսկ «աբիժնիկների» ախորժակը կարող է եւ սահմանափակվել. ռամկավարների Միրզիկին խորհուրդ եմ տալիս իր թմբլիկ ձեռքերով բանաստեղծություններ ձոնել Քոչարյանին, Ասլանյան Գագիկին մաղթում են օճառային տրամադրություններ՝ մի համեստ կռճոնի ակնկալիքով: ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ www.hanrapetutyun.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել