Լրահոս
Օրվա լրահոսը

Միասնական թեկնածուի հեռանկարը

Նոյեմբեր 09,2002 00:00

Միասնական թեկնածուի հեռանկարը «Եթե սիմվոլիկ ասենք, որ նախագահ լինելը իրավունքների բեռ է, ապա այդ իրավունքը Հայաստանում կարող են ունենալ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը»: Տպավորվա՞ծ եք: Իսկ եթե տեղեկանաք, որ հայտարարության հեղինակը վարչապետի կուսակցական խոսափող Գալուստ Սահակյանն է, չե՞ք բացականչի. «Օ-la-la»: Եթե նույնիսկ Քոչարյանի համակիրների թվում չեք, դարձյալ քաղաքավարությունը պահանջում է նախագահին ցավակցություն հայտնել։ Ամբողջ 5 տարի պարբերաբար ճամբարներ փոխած, վերջին շրջանում էլ իրենց նախագահի հենարան հայտարարած հանրապետականները, որ նախագահի պաշտոնում միայն Քոչարյանին էին տեսնում, ինքնախաբեության եթերներից իջնում են երկիր։ Նրանք գիտակցել են, որ Քոչարյանի ընտրվելու հնարավորությունները թեական են, այն էլ այնքան, որ առնետի հոգեբանությամբ նոր նավավար են փնտրում, որը իրենց թույլ կտա նավ բարձրանալ։ Կհաջողվի՞: Հետաքրքրականը, սակայն, այն է, թե ինչու է սասանվել հանրապետականների վստահությունը Քոչարյանի հաղթանակի հանդեպ։ Արդյո՞ք իրադարձությունները հետեւյալ հաջորդականությունն են ունեցել։ Ամռան վերջերին հայտարարվեց առաջիկա նախագահական ընտրություններում 16 կուսակցությունների համագործակցության մասին։ Իշխանությունները առանձնակի հեռատեսություն չցուցաբերելով, շրջանառության մեջ դրեցին լոզունգը, թե այդ համագործակցությունը դատապատված է, քանի որ համախմբել է հակադիր գաղափարներ եւ հայացքներ դավանող ուժերի։ Նույն Գալուստ Սահակյանն էլ հայտարարեց, թե բոլորը 16-ի ֆորմատում 1998-ին պաշտպանում էին Քոչարյանին։ Սակայն քարոզը բումերանգի սկզբունքն աշխատեց՝ Քոչարյանն այդ ի՞նչ չարիք է այս երկրի համար, որ բոլորը հեռացել են նրանից եւ բոլորը միավորվում են նրա դեմ։ Փակուղուց, հայտնի է, ելք չի լինում, եւ գերադասելի էր չշարունակել: Այնուհետեւ Քոչարյանը երկրորդ թեզը դրեց շրջանառության մեջ՝ նախագահական ընտրությունները կավարտվեն առաջին փուլով։ Ստորադասները եւ քարոզչամեքենան ինչ172որ ժամանակ թութակեցին այդ միտքը։ Մինչդեռ եթե Քոչարյանը նկատի չունի առաջին փուլում իրեն պարտված ճանաչելու տարբերակը, ապա երկրորդ փուլը երաշխավորված է։ 1998172 ին, երբ Քոչարյանը հաշվետու չէր անցյալի համար, այլ միայն խոստումներ էր շռայլում, առաջին փուլում Քոչարյանի հավաքած ձայները 3017240% կազմեցին։ Հինգ տարի անց Քոչարյանն այլեւս խոստումներ չի շռայլելու, այլ անցյալի համար է հաշվետու լինելու՝ ինչպե՞ս եւ ինչո՞ւ ղարաբաղյան գործընթացում Մեղրին բանակցությունների առարկա դարձավ, ինչպե՞ս եւ ինչո՞ւ ռազմավարական նշանակության օբյեկտները գրոշներով սեփականաշնորհվեցին եւ իբրեւ պարտքի դիմաց գույք նվիրաբերվեցին, ինչպե՞ս եւ ինչո՞ւ Հենրիկ Խաչատրյանից մինչեւ ԱԺ ու Պողոս Պողոսյան մարդասպանությունների շքերթ իրականացավ երկրում, ինչպե՞ս եւ ինչո՞ւ պետության գլխի խոսքը իջեցվեց «բզվել172դզվելու» գռեհկաբանության, ինչպե՞ս եւ ինչո՞ւ8230։ Ստացվում է՝ Քոչարյանը ձայներ չի կարող հավաքել, զանգվածային ընտրակեղծիքների էլ ոգեշնչող չկա։ Իշխանությունները եւ քարոզչամեքենան երեւի թե այս տխուր իրականությունն էին իրենցից վանում թութակելով՝ առաջին փուլով կավարտվի, առաջին փուլով կավարտվի… Նույնն է թե՝ խարե կրիշնա, խարե կրիշնա… հայտնի մեթոդ է՝ աուտոթրեյնինգ: Մի աղոտ հույս էլ մնացել էր երեւի այն, որ հայտարարված չէր Քոչարյանի ենթադրելի հակառակորդի որոշումը՝ մասնակցելու նախագահական ընտրություններին։ ՀԺԿ համագումարից հետո այդ հույսն էլ մարեց։ ՀԺԿ համագումարը հետեւանքներ ունեցավ ոչ այնքան ընդդիմադիր դաշտի, որքան իշխանությունների համար։ Ընդդիմադիր դաշտում Ստեփան Դեմիրճյանի՝ առավելապես ընդունելի անձ լինելը նկատելի էր վաղուց։ Այլ հարց, որ անձինք, ում համար Դեմիրճյանի ընտրությունը փշրում է իշխանությունում մնալու, վերադառնալու կամ գալու հույսերը, պետք է ջանային եւ, որքան հնարավոր էր, ջանում էին դա չտեսնել: Մինչդեռ ՀԺԿ համագումարը ցույց տվեց՝ իրականությունը չի փոխվում նրանից, որ իրենք չեն ցանկանում այն տեսնել: ՀԺԿ համագումարում ներկայացված էին այն քաղաքական ուժերը եւ անձինք, ովքեր հավակնություն ունեն Ստեփան Դեմիրճյանին մրցակից լինելու։ Դեմիրճյանի ելույթում միայն նախաբանը եւ վերջաբանն են դիրքորոշում արտացոլել, մնացյալը խնդիրների եւ ակնկալությունների շարադրանք է եղել, ինչպիսին կարող է գրվել նույնիսկ Քոչարյանի աշխատակազմում (հասկանալիորեն՝ ոչ անձամբ Քոչարյանի կողմից, քանի որ բառապաշարը չի բավարարի)։ Եվ եթե այդքան հավակնոտ միջավայրում, սովորական մի ելույթով Դեմիրճյանը կարող է այնպիսի ռեւերանսների արժանանալ, որոնց տպավորության ներքո նույնիսկ պաշտոնական լրատվամիջոցները նրան գրեթե միասնական թեկնածու տեսնեն, այդ մարդն այլեւս խնդիր ունի՞ այս երկրում: Իհարկե, ոչ: Չէ՞ որ ընտրարշավում նա ելույթ չի ունենալու, այլ ծրագրեր է ներկայացնելու եւ քաղաքական հավակնություններ չի դիմագրավելու, այլ արձագանքելու է հասարակության ակնկալություններին: Թերեւս իրադարձությունների հաջորդականությունը բերեց նրան, որ բոլոր իշխանություն փափագողները կառչեն Տեր-Պետրոսյանից: Թեեւ երեւի թե ժամանակավրեպ: Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ միայն մեկ անգամ՝ 1991172ին, Լեւոն Տեր172Պետրոսյանին է հաջողվել հասարակության համակրանքի ու վստահության այնպիսի ալիքի վրա բարձրանալ, որ հայտարարությունը, թե «Ես կամ» բավական լիներ ընտրարշավ մղելու, նույնիսկ ծրագիր չներկայացնելով։ Դատելով հասարակական տրամադրություններից, այսօր նման սցենարով վերելք կարող էր ունենալ միայն Ստեփան Դեմիրճյանը, եթե հայտարարեր, թե ինքը մինչեւ վերջ կպայքարի։ Դեմիրճյանը դա արեց։ Համագումարն էլ ցույց տվեց, որ 16172ի ֆորմատում մյուս առաջնորդները իրենց անձից դուրս երկրորդը նրան են ընդունում։ Իսկ իմաստ ունի՞ սեփական ազգանունը քվեաթերթիկում թողնել, թե ոչ՝ նախագահության բոլոր հավակնորդներին կհամոզի նախագահական ընտրարշավի ընթացքը, եւ այն, թե ժողովուրդը ում կընդունի միասնական թեկնածու: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել