Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է

Նոյեմբեր 07,2002 00:00

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է Երեկ, պատասխանելով «Հայլուրի» թղթակցի հարցին, թե արդյոք ստուգվե՞լ են «Առավոտի» տպաքանակի անհետացման պատճառ դարձած «Վարչապետի մերձավորները չարաշահում են» հրապարակման փաստերը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասաց. «Այո՛, որոշակի քայլեր կատարված են: Ինձ ներկայացված է տեղեկանք, բայց ուսումնասիրություններն, իհարկե, շարունակվում են: «Շրջադարձ» ՍՊԸ-ի հետ կապված խնդիր է գոյություն ունեցել, պայմանագիրը չեղյալ են հայտարարել: Ուղղակի տեղեկատվությունը կիսատ է հրապարակվել, դրա համար էլ առաջացել է թյուրիմացություն: Տեղեկատվության կարգով ասեմ, որ «Հրազդան-3»-ի տնօրենը եղել է այդ գրողի (նկատի ունի «Շրջադարձ» ՍՊԸ-ի տնօրեն Արսեն Հայրապետյանին.- Ա. Ի.) հայրը, ինքը եղել է վարձակալը: Հետո ժամանակ առ ժամանակ փոխում էին: 1999-ին էր դա եղել, ըստ ներկայացված տեղեկանքի՝ մինչեւ 2001-ի նոյեմբերը աշխատել է վնասով, իրենք դիմել են «Հրազդան-3»-ի տերերին, որ գինը իջեցնեն, որպեսզի իրենք կարողանան իրենց ծախսերը քչացնելով ի վիճակի լինել աշխատել օգուտով: Բայց հետո պարզվել է, որ նորից չեն կարողանում, «Հրազդան-3» ՓԲԸ-ի հետ պայմանագրի կետերը չեն կատարում, որի հետեւանքով լուծարվել է պայմանագիրը: Ընդամենը սա էր: Եթե այնտեղ խնդիրներ գոյություն ունեին, ոտնահարված իրավունքներ կային՝ կես, մեկ տարուց ավելի է անցել, իրենք չեն դիմել «Հրազդան-3» ՓԲԸ-ին՝ իրավունքները վերականգնելու, խնդիրները լուծելու հանար: Դրա համար էլ տարօրինակ էր նման հոդվածի տպվելը: Բայց հաշվի առնելով, որ այսօր Հայաստանում բոլոր տնտեսավարող սուբյեկտները կարող են, իրավունք ունեն նման հոդվածներ գրելու՝ բնական եմ համարում, որ յուրաքանչյուրը կարող է իր մոտեցումով առաջ քաշել որոշակի խնդիրներ եւ անել հրապարակումներ»: Ա. Ի. Առաջիկայում անպայման կանդրադառնանք վարչապետի այս պնդումների հիմնավորվածությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել