Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ – ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ

Նոյեմբեր 02,2002 00:00

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ – ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ Կկայանա՞ հանդիպում հինգ տարի անց Թեեւ Տեր172Պետրոսյանի մերձակա շրջապատը ամռանից ի վեր մամուլի էջերում է պահում Տեր172Պետրոսյանի hնարավոր վերադարձի թեման, թվում է, իրադարձությունների նման զարգացում ցանկացողներն ավելի մեծաթիվ են, քան դրան հավատացողները: Նույնիսկ երբ Տեր172Պետրոսյանի գրասենյակից պաշտոնապես տարածեցին տեղեկատվություն, թե առաջիկա նախագահական ընտրություններում էքսնախագահի առաջադրվելու հարցը դեռեւս մնում է առկախ, դա էլ առանձնակի առիթ չէր Տեր172Պետրոսյանի վերադարձին հավատալու։ Ոչ այնքան օբյեկտիվ, որքան սուբյեկտիվ պատճառներով: Այն, ինչ պետք է ընդունի Ռոբերտ Քոչարյանը Ամռանից ի վեր, երբ հայտարարվեց, թե հնարավոր է Տեր172Պետրոսյանի թեկնածության առաջադրումը առաջիկա նախագահական ընտրություններին, իշխանության տարբեր թեւերից ոմանք հարգանքով, այլոք՝ հորդորով, երրորդները՝ չարախոսությամբ սկսեցին կրկնել, թե Տեր172Պետրոսյանը առանց հաղթության երաշխիքների չի առաջադրվի, իսկ առկա երաշխիքները թեական են։ Հազիվ թե իշխանությունների մտահոգությունը Տեր172Պետրոսյանի հեղինակությունն է: Պարզապես Տեր172Պետրոսյանի առաջադրումը կկաթվածահարի Քոչարյանի ընտրարշավը: Սովորույթի ուժով, թե տրամաբանության պարզունակությամբ պետական մեխանիզմները եւ ծառայողները ընտրությունների ընթացքում գործում են, կեղծում են, արդյունքները հարմարեցնում են հօգուտ բուրգի գագաթին կանգնածի։ Ով է կանգնածը՝ մեծ նշանակություն չունի, քանի դեռ միանշանակ է, որ բուրգից գագաթ բարձրացող նոր հավակնորդ չկա: 2003172ի ընտրություններում պետական մեքենան կերկատվի եւ չի կարողանա հօգուտ Քոչարյանի աշխատել, եթե առաջադրվի Լեւոն Տեր172Պետրոսյանը։ Պաշտոնյաների ծառայամտությունը (կեցցե գործող նախագահը) եւ գավառամտությունը (արդի Տիզբոնի աջակցությունը խոստացված է Տեր-Պետրոսյանին) անհնար կդարձնի հաշվարկելը, հետեւաբար եւ կողմնորոշվելը՝ որ տիրոջը ծառայել: Անցյալ հինգ տարիներին քոչարյանական քարոզչամեքենայի հյուսած միֆը՝ իշխանությունից հեռանալուց հետո Տեր-Պետրոսյանի պահպանած ազդեցության, առնչությունների եւ հնարավորությունների մասին, բումերանգի պես հարվածելու է Քոչարյանին: Կասկածելի է, որ Տեր172Պետրոսյանը, առաջադրվելու դեպքում հաղթի, բայց կասկածից վեր է, որ նա կչեզոքացնի վարչական ռեսուրսների գործադրումը հօգուտ Քոչարյանի: Տեր-Պետրոսյանի առաջադրմամբ վարչական ռեսուրսի կորուստը դամոկլյան սրի նման կախվում է Քոչարյանի գլխավերեւում, եւ սա է նույնիսկ Տեր172Պետրոսյանին ատողներին ստիպում քծնելով համոզել, թե հուսալ, որ Տեր172Պետրոսյանը վա բանկ գնալով նախագահության թեկնածու չի առաջադրվի: Ինչ վերաբերում է անձամբ Քոչարյանին, նա մի երկրորդ, եւ գուցե ավելի լուրջ, պատճառ ունի նախագահական ընտրարշավում Տեր172Պետրոսյանի հետ հանդիպում չցանկանալու։ Երբ 1998172ին իրականացվում էր իշխանափոխություն, Քոչարյանը, թերեւս, հավատում էր, թե վիճելի խնդիրներում ինքն ի զորու է ավելի մեծ հաջողություններ արձանագրել, քան Տեր172Պետրոսյանը։ Հինգ տարի անց Քոչարյանը հարկադրված է ընդունել, որ տարաձայնությունների հիմնական հարցում՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ, ինքն աններելիորեն ժամանակ վատնեց։ Ամբողջ հինգ տարի անկարող լինելով կնքել խաղաղություն, դրացիների հետ զարգացնել հարաբերություններ, Հայաստանի տնտեսությունը ինտեգրել տարածաշրջանային ու միջազգային կառույցներին՝ Քոչարյանն այսօր խնդրում է, որ իրեն տրվի ստորագրելու «Ընդհանուր պետություն» անվանումը կրող փաստաթուղթը, որի սկզբունքներին ժամանակին համաձայնություն էր տվել Տեր172Պետրոսյանը։ Հինգ տարվա հեռավորությունից Քոչարյանի ապաքաղաքական մտածողությունն ու հայդուկի հոգեբանությունը պետության համար ավելի մեծ պատուհաս են թվալու եւ Քոչարյանը հասարակության ու իր սեփական աչքում էլ ավելի ստորացված է լինելու, եթե Տեր172Պետրոսյանը ղարաբաղյան խնդրի շուրջ արտահայտվի։ Իսկ նախագահական ընտրություններում հազիվ թե այդ թեման շրջանցվի: Այն, ինչ պետք է ընդունի Լեւոն Տեր172Պետրոսյանը Որքան էլ իշխանության ճամբարից հայտարարեն, թե Տեր172Պետրոսյանը իր թեկնածությունը չի առաջադրի՝ չունենալով հաղթելու վստահություն, Տեր172Պետրոսյանի շրջապատից էլ հակադարձեն, թե Հայաստանը նախագահի այլընտրանք չունի եւ նույնիսկ մեծ դժբախտություն չի պատահի, եթե Տեր172Պետրոսյանը իր ընտրաքվեներով չլինի առաջինը, երկու կողմի մտածողությունն էլ հատկանշական է լոկ արտահայտողներին եւ հազիվ թե՝ Տեր172Պետրոսյանին։ Տեր172Պետրոսյանը, թվում է, չի առաջադրվի նախագահական ընտրություններում, ինչ-որ տեղ այն պատճառով, որ չի ցանկանա, առկա, թե հեռակա Քոչարյանի հետ վիճաբանության մեջ մտնել ընտրարշավում՝ նույն թեկնածուի կարգավիճակում: Հինգ տարի տեւած լռությունը աներեր վստահություն է սեփական ճշմարտացիության հանդեպ, բայց դա նաեւ առանձնապես չքողարկված արհամարհանք է: Տեր172Պետրոսյանը Քոչարյանին ոչ ղարաբաղյան հակամարտության առնչությամբ, ոչ էլ որեւէ այլ խնդրով երեւի թե ոչինչ էլ չի բացատրել հեռանալիս, քանի որ «Հասկացողն է հասկանում» եւ այդ արհամարհական լռությունը պահպանել է հինգ տարի։ Հասարակության համար Տեր172Պետրոսյանը, դեռ սպասելի է, որ երբեւէ փաստարկի իր դիրքորոշումը, բայց ոչ Քոչարյանի հետ դիրքորոշումներ խաչաձեւելու գնով։ Դա կնշանակեր Քոչարյանի հետ նույն հարթության վրա հայտնվել, ինչը Տեր172Պետրոսյանն իրեն երբեք թույլ չի տա: Գուցե Քոչարյանի հանդեպ արհամարհանքը հասկանալի մոտիվացիա չէ նախագահական աթոռին նայելիս հայացքները վեր հառող ենթակաների համար, բայց դա հավանական բացատրություն է նախագահական պաշտոնը հիմնած եւ առաջինը այն զբաղեցրած մարդու վարքագծի, ում մոտ Քոչարյանը եղել եւ մնացել է միայն ենթակա: Այնուհետեւ, իբրեւ մեկ այլ պատճառ, Տեր172Պետրոսյանը պետք է ընդունի, որ բազմաթիվ խնդիրներ կյանքում կարգավորվում են նաեւ ինքնահոսով, «անտեսանելի ձեռքի» տրամաբանությամբ՝ անկախ առաջին դեմքի մասնակցությունից։ Հետեւաբար, գուցե տնտեսության մեջ, պետական կառույցների կայացման գործում, ներքաղաքական ճնշումներից ձեռնպահ մնալու առումով պետք էր անել ավելին, քան արվեց Տեր172Պետրոսյանի օրոք։ Այդ ասպարեզների աստիճանական առաջընթացը շարունակվեց նաեւ Քոչարյանի ղեկավարման տարիներին։ Իհարկե, ոչ ոք չի կարծի, թե Քոչարյանի կազմակերպչական ունակությունները կամ մտավոր ներուժը կարող էին տնտեսության առաջընթացին, պետական հաստատությունների կայացմանը եւ այլն, ինքնահոս ընթացքի համեմատությամբ արագացում հաղորդել, բայց դա կարելի էր ակնկալել Տեր-Պետրոսյանից: Եթե որեւէ ասպարեզում Քոչարյանի օրոք էլ կարող են առաջընթացի նույնպիսի տեմպեր եւ ցուցանիշներ արձանագրվել, ինչ Տեր172Պետրոսյանի իշխանության շրջանում, նշանակում է Տեր172Պետրոսյանը աններելիորեն թերացել է: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել