ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՐԴԻԿ Գիտակրթական ասպարեզ. Ֆադեյ Սարգսյան Հասարակական կյանքում պատահում են անձինք, ովքեր ոչ այնքան իբրեւ անհատ են ընկալվում, որքան՝ երկրի հաստատունության, դարաշրջանների ժառանգականության խորհրդանիշ. նրանց ներկայությանը սովորում է մի քանի սերունդ: Ֆադեյ Սարգսյանը մյուս տարի կտոնի իր 80172ամյակը: 1977172ին ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ նշանակվելուց ի վեր նա հասարակական գործունեության ասպարեզում է՝ հեղափոխությունից առաջ, հեղափոխությունից հետո, եւ ինքնաբերաբար վերածվել է հաստատունության ու ժառանգականության մի խորհրդանիշի Հայաստանում: Մինչդեռ, պարզվում է՝ 1988-ին կառավարությունից դուրս գալուց հետո Ֆադեյ Տաճատիչը խորհել է Մոսկվա տեղափոխվելու մասին։ ԽՍՀՄ ԳԱ նախագահությունում նրան առաջարկվել է պաշտոնավարել իբրեւ գլխավոր ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնակատար, եւ ընտանիքում մինչեւ այժմ էլ դժգոհ են առաջարկի մերժումից: Թեեւ մերժման հարցում որոշիչ դերը պատկանել է Վիկտոր Համբարձումյանին։ Նա է Ֆադեյ Սարգսյանին համոզել աշխատանքի անցնել ՀՍՍՀ ԳԱ նախագահությունում եւ մնալ Հայաստանում։ «Ի՞նչ է, Դուք կարո՞ղ էիք մեկնել Հայաստանից» հարցին Ֆադեյ Տաճատիչը պատասխանեց. «Ամեն դեպքում, ես 13 տարի ապրել եմ Մոսկվայում, չեմ կարծում, թե չկարողանայի նորից ապրել»: 172 Ֆադեյ Տաճատիչ, 1999172ի խորհրդարանական ընտրություններից հետո Դուք վայր դրեցիք մանդատը, իսկ «Գուցե կառավարությո՞ւն եք գնում» հարցին պատասխանել էիք. «Մարդ գիտությունը թողած կառավարություն կգնա՞»: Այդ դեպքում ինչպես եղավ, որ 77-ին կառավարություն գնացիք: – Կառավարություն ես գնացի ոչ իմ կամքով: Պարզապես Դեմիրճյանը որոշել էր, որ ես իրեն հարկավոր եմ, կառավարությունում հատկապես ես կկարողանամ սոցիալ-տնտեսական զարգացման իր ծրագրերն իրականացնել, եւ ԽՄԿԿ Քաղբյուրոյում թեկնածությունս համաձայնեցրել էր առանց ինձ տեղեկացնելու: Մոսկվայում նիստին այդպես էլ ներկայացվեց, թեկնածուն դեմ է իր նշանակմանը, բայց թեկնածությունը հաստատվեց: – Եթե Դեմիրճյանը չլիներ հանրապետության ղեկավարը, Դուք չէի՞ք գնալու կառավարություն: – Իհարկե, չէի գնալու: Ինչո՞ւ պետք է գնայի: Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում նախ գիտության աշխարհում էի, իմ սիրած աշխատանքով էի զբաղված: Արդյունքներն էլ այնպիսին էին, որ անգամ պետության կողմից էին գնահատվում, բազմաթիվ պետական պարգեւների էի արժանացել, այլեւս չասած, որ ինստիտուտում ժամանակն էր ավելի շատ, աշխատավարձն՝ ավելի բարձր: – Ֆադեյ Տաճատիչ, այնպիսի դժվարություն ստեղծեցիք, որ ուղղակի չեմ կողմնորոշվում ո՞ր հարցը տալ. «Արդյո՞ք ինստիտուտում աշխատելն եք համարում Ձեր կյանքի լավագույն տարիները», թե «Հետադարձ հայացքով ո՞ր նվաճումն է «արդարացնում» ինստիտուտից կառավարություն տեղափոխվելը»։ 172 Իհարկե, ինստիտուտում աշխատած տարիները թանկ են ինձ համար, բայց կյանքիս լավագույն շրջանը համարում եմ Մոսկվայում ապրած տարիները, երբ աշխատում էի ԽՍՀՄ պաշտպանության նախարարությունում: Գուցե մասամբ էլ այն պատճառով, որ այդ տարիներին պատիվ եւ երջանկություն եմ ունեցել ծանոթանալու ու համատեղ աշխատելու մեծագույն մարդկանց հետ, ինչպիսիք էին ԽՍՀՄ ռադիոէլեկտրոնիկայի նախարար Վալերի Դմիտրեւիչ Կալմիկովը, հրետանային զորքերի գլխավոր մարշալ Նիկոլայ Դմիտրեւիչ Յակովլեւը… Ինչ վերաբերում է ՀՍՍՀ կառավարությունում կատարված աշխատանքին, որ հանրապետության համար առավել արժեքավոր եմ համարում, ռադիոէլեկտրոնիկայի, կիբեռնետիկայի ոլորտի զարգացումը եւ էկոլոգիական հիմնախնդիրների լուծումն էին։ 172 Մեծամորի ատոմակայանի փակման կամ անվտանգության բարձրացման ծրագրեր կայի՞ն։ 172 Ընդհանրապես ծրագրեր կային Հայաստանի էներգետիկ պահանջները բավարարել նաեւ ոչ տրադիցիոն աղբյուրների հաշվին։ Դրանք ե՛ւ փոքր հզորության ՀԷԿ172երն էին, ե՛ւ ստորերկրյա տաք ջրերի շահագործման հնարավորությունը, ե՛ւ այլընտրանքային էներգետիկ աղբյուրները, ինչպիսիք են քամին, արեւի ջերմությունը եւ այլն։ Նման աղբյուրների օգտագործումը ինքնաբերաբար հնարավորություն կտար ատոմակայանը շահագործումից հանել։ 172 Իսկ ի՞նչը չհասցրիք անել կառավարությունում: 172 Մետրոպոլիտենի կառուցումը չհասցվեց ավարտին, Հայաստանի ճանապարհաշինությունը ծրագրված կառույցներով չհամալրվեց, օրինակ, Դիլիջան172Սեւան թունելի կառուցումը։ Բայց մի ավելի կարեւոր խնդիր գոյություն ունի, որը ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացավ եւ լուծում չի գտնվում՝ գիտության պահպանումը։ Այսօրվա կարեւորագույն խնդիրը սա է։ 172 Խորհրդային տարիներին գիտության պահպանումը, ավելի ստույգ՝ զարգացումը, ո՞ւմ մտահոգությունն էր: – Խորհրդային Միությունում թե միութենական ակադեմիան, թե հանրապետությունների ակադեմիաները ֆինանսավորվում էին Մոսկվայից: Քանի որ Հայաստանում հատկապես կիրառական գիտություններն էին զարգացած, բազմաթիվ ռազմական պատվերներ էին իջեցվում մեր ինստիտուտներին (հիմնականում ԳԱ համակարգում գործող), ֆինանսավորումն էլ մեծ էր: Ընդհանրապես մեր ակադեմիան իր ազդեցությամբ եւ հեղինակությամբ համարվում էր երրորդը Միությունում: Ակադեմիային հնարավորության սահմաններում օգնում էր նաեւ հանրապետության կառավարությունը: – Այժմ Մերձավոր Արեւելքի հետ համագործակցության հեռանկարներ՝ հիմնարար հետազոտությունների ոլորտում պատվերներ իջեցվելու առումով, կա՞ն: – Համագործակցության ուղղությամբ քայլեր արվում են: Բայց առայժմ պետբյուջեից դուրս ֆինանսավորման հիմնական աղբյուրը դրամաշնորհային ծրագրերն են: Անցյալ երկու տարիներին դրամաշնորհների շրջանակում ավելի քան 4.5 միլիոն դոլարի ծրագրեր են իրականացվել: Իսկ ընդհանուր առմամբ, մեր ԳԱԱ-ն առավել սերտ համագործակցում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի եւ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հետ: – Ֆադեյ Տաճատիչ, Դուք բազմաթիվ երկրների Գիտությունների ակադեմիաների պատվավոր անդամ եք: Հատկապես ո՞ր երկրի ակադեմիան է Ձեր «բարի նախանձը» շարժում: – Ճապոնիայի գիտությունների ակադեմիան, Անգլիայի, Պորտուգալիայի, Գերմանիայի գիտությունների ակադեմիաները: – Հետադարձ Ձեր կյանքի ուղուն նայելիս այնպիսի երազանք կամ ցանկություն կա՞, որ մնացել է անկատար: – Երեւի չէ: Բայց այդպիսի հարց ինձ երբեւէ չեմ էլ տվել: Միայն գիտեմ, որ հիմա իմ կյանքի ամենադժվար տարիներն են: – Ավելի դժվար, քան պատերազմի տարինե՞րը… – Իհարկե, պատերազմում ի՞նչն է դժվար. կամ զոհվում ես, կամ ոչ, ամեն ինչ շատ պարզ է… Անհամեմատ դժվար է այժմ, երբ գիտությունը ոտքի կանգնեցնելը դարձել է ծանրագույն խնդիր: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ