Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ա.ԳԵՂԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԷԼ Ի ՍԿԶԲԱՆԵ ԲԱՆՆ ԷՐ

Հոկտեմբեր 31,2002 00:00

Ա.ԳԵՂԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԷԼ Ի ՍԿԶԲԱՆԵ ԲԱՆՆ ԷՐ ՏԻՄ նախընտրական շրջանում Կենտրոն համայնքի թաղապետ Արարատ Զուրաբյանի թեկնածությունը պաշտպանելու մասին հայտարարություններ արեցին «16»-ի միավորման մեջ ընդգրկված որոշ կուսակցությունների առաջնորդներ, մասնավորապես՝ Ա.Գեղամյանը: Արդյո՞ք Ա.Զուրաբյանի պարտությունը փաստում է նաեւ վերջիններիս անհաջողությունը: «Իհարկե՝ ոչ, որովհետեւ դրանք միայն հռչակագրային հայտարարություններ էին: Ա.Գեղամյանը շատ լավ գիտի Աստվածաշունչը, որտեղ ասված է, որ ի սկզբանե Բանն էր, այսինքն՝ խոսքը: Իսկ գործնականում որեւէ աջակցություն չի եղել: Չեմ կարծում, թե նրանք պետք է կիսեն Ա.Զուրաբյանի պարտությունը»,- կարծիք հայտնեց ՀՀՇ վարչության անդամ Տիգրան Հակոբյանը: Տարօրինակ էր նաեւ, երբ այդ ընտրություններում արձանագրված բազմաթիվ խախտումների մասին հարուստ պաշար ունեցող քաղաքական ուժը չփորձեց անգամ բողոքարկել ընտրությունների արդյունքը: Ոմանք կարծիք են հայտնում, թե դա այնքան էլ հարիր չէր քաղաքական որեւէ ուժի: Արձագանքելով այդ դիտարկմանը՝ Տ.Հակոբյանն ասաց. «Եթե խոսքը լիներ նախագահական ընտրությունների մասին, իրոք, տարօրինակ կլիներ: Բայց կրկնում եմ, որ դա ոչ թե կուսակցական, այլ ընդամենը՝ Կենտրոնի թաղապետ Ա.Զուրաբյանի ընտրության հարցն էր, եւ որոշում կայացնողն էլ, իհարկե, առաջին հերթին Ա.Զուրաբյանն էր, եւ, կարծում եմ, նա ճիշտ վարվեց: Տեսնենք, թե նոր թաղապետն իրեն ինչպես կդրսեւորի: Մենք, անշուշտ, ուզում ենք, որ նրա աշխատանքները ստացվեն, որովհետեւ Կենտրոնը առանցքային համայնք է ե՛ւ մայրաքաղաքի, ե՛ւ հանրապետական իմաստով: Այդ առումով որեւէ նախանձ չկա: Ինչ կարողացանք՝ արեցինք ե՛ւ մենք, ե՛ւ մեր մրցակիցը, եւ այդ էջը փակվեց: Սա իմ անձնական կարծիքն է»,- շեշտեց Տ.Հակոբյանը՝ միաժամանակ շեշտելով, թե ՀՀՇ-ն, այդուհանդերձ, իր հայտարարությամբ գնահատեց տեղի ունեցածը: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել