Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Քոչարյանը Քոչինյանը չէ, Խալաթյանն էլ՝ Խաչատրյանը

Հոկտեմբեր 30,2002 00:00

Քոչարյանը Քոչինյանը չէ, Խալաթյանն էլ՝ Խաչատրյանը Ընտրական օրենսգիրքը ունի 130 հոդվածի 3-րդ մաս, որտեղ սեւը սպիտակի վրա գրված է. «Ավագանու անդամ առաջադրված թեկնածուի ընտրության քվեաթերթիկում նշվում են թեկնածուների ազգանունները եւ անունները»։ Ավելորդ չէ ասել, որ թեկնածուի ազգանունն ու անունը կարեւոր է նաեւ ԱԺ պատգամավոր եւ ՀՀ նախագահ առաջադրելիս։ Դեռ աշխարհում չի եղել նախադեպ, երբ մարդն առաջադրվի նախագահի թեկնածու եւ իր անուն-ազգանունն էլ բացակայի (թեկուզ 10 տարի) քվեաթերթիկի վրայից։ Մենք նախադեպ ունեցել ենք, որ մարդը չի ապրել հանրապետությունում, բայց գոնե քվեաթերթիկի վրա ինչ-ինչ՝ անուն-ազգանունը գրվել է։ Օրինակ, Ռոբերտ Քոչարյան։ Եվ ոչ, ասենք, Ռոբերտ Քոչինյան։ Եթե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին հետեւում էիք, Արաբկիր համայնքի թիվ 1 ընտրական տարածքի ավագանու անդամ առաջադրվեց Սամվել Խալաթյանը։ Հոկտեմբերի 20-ին քվեաթերթիկում Սամվելն «ազգանվանակոչվեց» եւ դարձավ Խաչատրյան։ Հետեւաբար խախտվեց Ընտրական օրենսգրքի թիվ 130 հոդվածի 3-րդ մասը, քաղաքացիների ընտրության իրավունքը, քանի որ նրանք տեսնելով մեկ այլ ազգանուն, զրկվել են իրենց թեկնածուին ընտրելուց, ընտրողների ձայների «սխալ բաշխմանը»։ Երեկ տեղեկացանք, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան են դիմել ինչպես Արաբկիր համայնքի թիվ 1 ընտրատարածքի ավագանու թեկնածու Ալեքսանդր Բաղդասարյանն ու ՀՀ շարքային քաղաքացիներ (թվով 5-ը, նույն տարածքից), որոնք պահանջում են թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից (պատասխանող) թիվ 1 ընտրատարածքի ընտրություններն անվավեր ճանաչել եւ վերացնել թիվ 7 ընտրական հանձնաժողովի 24.10.02 որոշումը։ Ի դեպ, այդ որոշման համաձայն, վիճելի ընտրատարածքում ավագանու անդամներ են ընտրվել 5 քաղաքացի. Գ. Ասատրյանը, Ա. Հայթյանը, Մ. Տերյանը, Ա. Արզիկյանն ու Գ. Ոսկանյանը։ Ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի 134 հոդվածի 5-րդ մասի, «Համայնքի ավագանու անդամ առաջադրված թեկնածուների ընտրությունն անվավեր է ճանաչվում, եթե ընտրությունների նախապատրաստման ընթացքում տեղի են ունեցել Ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա»։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել