Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ Է ԱՍԵԼ

Հոկտեմբեր 30,2002 00:00

ՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ Է ԱՍԵԼ Ի պատասխան 24.10.02թ. «Առավոտ» օրաթերթում հրապարակված «70% ստվեր» հոդվածի, ստորեւ ներկայացնում ենք ՀՀ ՊԵՆ մասնագետներից ակնկալվող պարզաբանումները՝ տնտեսագետ Էդ. Աղաջանովի այս տարվա 9 ամիսների հարկային եկամուտների կատարողականի վերաբերյալ արտահայտած գնահատականների շուրջ։ 1. Էդ. Աղաջանովն ընթերցողին թյուրիմացության մեջ է դրել իր ոչ ճիշտ վերլուծությամբ։ ՀՀ ՊԵ նախարար Ե. Զախարյանի կողմից բերված ԱԱՀ-ի այս տարվա 9 ամիսների աճը՝ 44%, համապատասխանում է իրականությանը, իսկ դրա շուրջ վերլուծություններ կատարելիս պետք է վերցնել համեմատության համադրելի բազա։ Այսպես, այս տարվա 9 ամիսներին ՀՀ ՊԵՆ կողմից ՀՀ պետական բյուջե հաշվեգրված 26.5 մլրդ դրամ ԱԱՀ-ն պետք է համեմատել 2001թ. հաշվեգրված՝ 18.4 մլրդ դրամ ԱԱՀ-ի գումարի հետ, այլ ոչ թե հարկային մարմինների կողմից հաշվեգրված թիվը՝ անցյալ տարվա հարկային եւ մաքսային մարմինների կողմից հաշվեգրված ընդհանուր՝ 45.4 մլրդ դրամ գումարի հետ։ 2. «Պարադոքս» չկա այն փաստում, որ ընթացիկ տարվա 9 ամսում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտներում ընդհանուր ԱԱՀ-ի տեսակարար կշիռը կազմել է հարկային եկամուտների շուրջ 39%-ը։ Նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 38,8% եւ հիմնավորված չէ ազգային վիճակագրությունից թաքուն պահված մեթոդով տնտեսության 70% ստվերի գնահատականը։ 3. ՀՀ ՊԵ նախարարն իսկապես հայտնել է, որ ընթացիկ տարվա 9 ամիսներին հարկային մարմինների կողմից ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների մեծությունը կազմել է 75.5 մլրդ դրամ, իսկ 74.5 մլրդ դրամն իրենից ներկայացնում է ՀՀ պետական բյուջեով նախատեսված հարկային եկամուտների պլանային ցուցանիշների փաստացի կատարողականը։ 4. Ընդհանուր վերցրած, 2002թ. 9 ամիսներին ՀՀ հարկային մարմինների կողմից ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նույն եկամուտներին գերազանցել են 18.7 մլրդ դրամով, որը բյուջեի եկամուտների աճի վերջին տարիներին արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է։ ՀՀ ՊԵՆ կանխատեսումների եւ բարեփոխումների բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել