Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Դատարանը որոշել է վտարել

Հոկտեմբեր 30,2002 00:00

Դատարանը որոշել է վտարել Կամ վճիռ, համաձայն որի, հանուն Հայաստանի Հանրապետության՝ «Հայրենակցական միությունների խորհուրդ» հ/կ172ն վտարել ՀՀ172ից: Այո, այդ է ենթադրում ՀՀ տնտեսական դատարանի (դատավոր՝ Ռ. Սարգսյան, սասունցի ընտանիքի զավակ) 2002թ. սեպտեմբեր 13-ի կայացրած վճիռը՝ իր երեք կետերով՝ ա. 2001թ. ապրիլի 11-ից դադարեցված ճանաչել «Երառսպասարկում» ՊՁ172֊ի եւ «Հայրենակցական միությունների խորհրդի» միջեւ 01.09.1997թ. կնքված վարձակալության պայմանագիրը, բ. «Հայր. միութ. խորհրդին վտարել Երեւան, Մ. Խորենացի փող. 26ա հասցեում գտնվող շենքից, գ. Հայրենակցական խորհրդից բռնագանձել 2991532 դրամ՝ որպես գույքի սեփականատիրոջ հաշվին անհիմն խնայված գումար։ Իհարկե, կատարյալ կլինի, եթե հարեւան հանրապետությունում էլ ընդունվի նմանահունչ վճիռ՝ վտարել-քշել Արեւմտահայաստանի եւԿիլիկիայի բնօրրան աշխարհների հորիզոնների վրա թափառող հայրենակցական տեսլականը։ Բայց հազիվ թե հարեւան հանրապետությունում այդպիսի վճիռ հորինելու խելահեղություն ունենան: Այնուամենայնիվ, կա հնարավորություն փրկելու ՀՀ արդարադատությունը գալիք պատմության առջեւ։ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերի Բարձր պալատը արդարամիտ կլինի եւ կբեկանի՝ ՀՀ դատարանի վրա խայտառակության ստվեր նետող, ստերի վրա կառուցված, անօրեն հորինվածք ունեցող ախտահար վճիռը՝ ներկայացված ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔՈՒՄ շեշտադրված եւ դատավարման ամբողջական գործում միտումով թույլ տրված խախտումների հանգամանքներով։ Դատարանը մերժել է պատասխանողի 13.09.2002թ. միջնորդությունը՝ փաստաբան ներկայացուցչի անսպասելի բացակայության եւ նոր ներկայացուցիչ փաստաբան ընդգրկելու, նրան դեռեւս դատարանում չքննված հայցի նյութերին ծանոթացնելու մասին խնդրանքը, որով պատասխանողին փաստորեն զրկել է իր շահերը օրենքով երաշխավորվող ձեւով ներկայացնելու եւ պաշտպանելու հնարավորությունից։ Միջնորդության մերժումից հետո պատասխանողը բանավոր դատավորին բացարկ հայտարարելով եւ դատավորից խնդրելով առաջնորդվել ստեղծված պահի դատավարման իրավունքի պահանջով, հեռացել է դատարանից՝ դատավորին բացարկը գրավոր կազմած ներկայացնելու համար, գործի քննությունը դատավորի կողմից այնպիսի եռանդագին արագությամբ է անցկացվել ու հապճեպությամբ վճիռը կայացվել, նիստը փակված հայտարարվել, որ պատասխանողը չի հասցրել անգամ անմիջապես գրավոր ձեւակերպած դատավորին հայտնված բացարկը դատարան բերել։ Ուստի խախտվել են ՀՀ Քաղդատօրի 21, 39 հոդվածներով ապահովագրված պատասխանողի դատավարական իրավունքները, եւ ՀՀ Քաղդատօրի 227 հոդվածի կարգով վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման։ Գործի քննության սկզբնակետից եւ ընթացքում պատասխանողը ՀՀ տնտեսական դատարանին է ներկայացրել փաստաթղթերի (ապացույց ֊առարկությունների) փաթեթ եւ գրավոր պատասխաններ՝ նախորդ երկու հայցապահանջների վերաբերյալ, որոնք պետք է քննարկվեին եւ գնահատվեին պատասխանողի կամ նրա փաստաբան ներկայացուցչի բացակայության դեպքում անգամ, սակայն դրանց մասին ոչ մի հիշատակում վճռում չկա։ Այսինքն, տեղի է ունեցել ՀՀ Քաղդատօրի 4, 5, 6 եւ 118, 119 հոդվածների պահանջների անտեսում։ Դատարանը հաշվի չի առել վեճի առարկա տարածքի նկատմամբ պատասխանողի իրավունքների, պահանջների, տարածքում իրականացրած բարելավումների, գոյություն ունեցած թերությունների վերացման, հայցվորի իր պարտականություններից եւ պարտավորություններից խուսափելու վերաբերյալ փաստերը ՀՀ քաղօրենսգրքի հոդվածներով (170՝ կետ 1, ենթակետ 2, կետեր 2, 3, 278, 613, 614՝ կետ 1 ենթակետ 1,2, կետեր 2, 3, 616՝ կետեր 3, 4, 618՝ կետ 1 ենթակետ 1, 2, 659՝ կետ 1, 1097՝ կետ 1)։ Դատարանը հաշվի չի առել նաեւ ՀՀ Քաղօրի 619 հոդվածի պահանջը, ըստ որի «Վարձակալության հանձնված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն այլ անձի հիմք չէ վարձակալության պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար»։ Վարձավճարի վերահաշվարկային կարգով պարտքի հատուցման պահանջ կիրառելիս անտեսվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78 հոդվածի առաջին մասի պահանջը, որի համաձայն, «հետադարձ ուժ չի կարող տրվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, ինչպես նաեւ նրանց իրավական վիճակը այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին»։ Առնվազն անհասկանալի է, թե Քաղօրենսգրքի ո՞ր հոդվածով է գործող պայմանագիրը դատարեցված ճանաչվել հետին ժամկետով՝ 2001թ. ապրիլի 11-ից։ «Հայրենակցական միությունների խորհուրդ» հ/կ172֊ն լիահույս է, որ Բարձր պալատը նախանձելի ուշադրությամբ կուսումնասիրի դատավարման նյութը եւ ՀՀ արդարադատությանը պատիվ բերող, հայրենանպաստ վճիռ կկայացնի։ ԺՈԶԵՖ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Հայրենակցական միությունների խորհուրդ» հ/կ ատենապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել