Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԿՈՊԻՏ «ՎՐԻՊՈ՞ՒՄ»

Հոկտեմբեր 30,2002 00:00

ԿՈՊԻՏ «ՎՐԻՊՈ՞ՒՄ» «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը՝ անդրադառնալով «27»-ի առնչությամբ համապատասխան մարմինների կատարած օպերատիվ գործողություններին, նկատեց. «Այդ մարմինների կատարած օպերատիվ-հետախուզական աշխատանքների լուրջ թերությունը կամ բացթողումը համարում եմ այն, որ երբ ահաբեկիչը՝ Ն.Հունանյանը, ցանկացել է հանդիպել իր ուսանողական ընկերոջը, իր ասելով՝ 89-ին՝ իր փոստատար Ալ. Հարությունյանին, դա միանշանակ պետք է ուշադրություն եւ զգուշավորություն առաջացներ օպերատիվ աշխատանք կատարող անձանց մոտ, եւ այդ խոսակցությունները միանշանակ պետք է ձայնագրվեին, որովհետեւ չէր բացառվում, եւ ոչ ոք երաշխիք չուներ, որ ահաբեկիչների գործն ավարտված է, եւ հնարավոր չէ, որ ահաբեկիչն իր ուսանողական ընկերոջ միջոցով փորձեր վերացնել նաեւ հանրապետության նախագահին: ԱԺ դահլիճում՝ օպերատիվ միջոցառումներ իրականացնելը, իսկ միջանցքում՝ ահաբեկիչի եւ նրա ընկերոջ խոսակցությունը չձայնագրելը, մեղմ ասած, կոպիտ վրիպում էր: Չեմ հավատում, որ մեր օպերատիվ-հետախուզությունը նման կոպիտ վրիպումներ թույլ տված լիներ: Ոչ մեկի մտքով թող չանցնի, որ մեր ԱԱՆ-ն անզոր է: Մի մոռացեք, որ դա նախկին ԽՍՀՄ ՊԱԿ-ի դպրոցն անցած աշխատակիցներով համալրված կառույց է, եւ անհնարին է, որ ԱԱՆ-ի աչքից ինչ-որ բան վրիպած լիներ: Ապացույցն այն է, որ այսօր բացահայտվում է Ադրբեջանի կողմից ներդրված ահաբեկչական խումբ, բացահայտվում է դեռ 93-ին «Էրեբունի» հյուրանոցում նախապատրաստվող ահաբեկչության փաստը: Ի՜նչ պրոֆեսիոնալներ ունենք: ՀՀ ԱԱՆ-ն եղել է եւ մնում է բարձր մակարդակի վրա: Մնում է միայն ցանկությունը՝ բացահայտել հանցագործությունը: Վերցնենք հենց ամբաստանյալների ցուցմունքները: Նրանք 2-3 ամիս զենք են հայթայթել, ծրագրավորել են սպանությունները, իսկ ԱԱՆ-ն տեղյակ չի եղել, մինչդեռ լրտեսական խումբը կարողացել է բացահայտել»: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել