Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԽՆԴԻՐԸ ԿԱ

Հոկտեմբեր 23,2002 00:00

ԽՆԴԻՐԸ ԿԱ Ձեր օրաթերթի ս/թ հոկտեմբերի 11-ի համարում տպագրված «Փախստականները կհայտնվեն փողոցում» հոդվածում հեղինակները արծարծել են փախստականների համար կարեւորագույն հիմնախնդիրներից մեկը՝ բնակարանային խնդիրը եւ օբյեկտիվորեն են նկարագրել իրավիճակը։ Սակայն հոդվածի ավարտը զարմանք առաջացրեց, երբ կարդացի, իբր «…այս ամենի մեղավորը իրականում միգրացիայի վարչությունն է, որը չի կատարել դեռեւս 7 տարի առաջ ստանձնած՝ փախստականներին բնակարանով ապահովելու պարտականությունը»։ Սկզբից եւեթ նշեմ, որ հեղինակների նման եզրակացությունը միանգամայն անհիմն է, քանի որ ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչությունը իր գործունեությունն սկսել է ծավալել 2000 թվականի հունվար ամսից եւ, բնականաբար, չէր կարող որեւէ պարտավորություն ստանձնել 1995 թվականին։ Ինչ վերաբերում է Ամառանոցային 123 հասցեում տեղավորված փախստականների բնակարանային հիմնախնդրին, ապա, այո, նման խնդիր կա եւ ոչ միայն այդ փախստականների համար։ Միայն Երեւանում մշտական ծածկ չունեցող փախստական ընտանիքների թիվը հասնում է 6 հազարի, որոնք բնակվում են տարբեր գերատեսչությունների հանրակացարաններում, հարմարեցված այլ տարածքներում, անգամ սեփականաշնորհված օբյեկտներում։ Վարչությունը միջազգային դոնոր կազմակերպությունների հետ նպատակաուղղված աշխատանքներ է տանում նրանց բնակարանային հարցերը լուծելու համար։ Այդ նպատակով մշակվել եւ իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնց հոդվածագիրներ Հ. Մկրտչյանը եւ Լ. Նազարյանը, ցանկության դեպքում, կարող են ծանոթանալ վարչությունում։ Գ. ԵԳԱՆՅԱՆ ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության պետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել