Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Հայերն» էլ են դժգոհ կառավարությունից

Հոկտեմբեր 23,2002 00:00

«Հայերն» էլ են դժգոհ կառավարությունից «Մենք շատ կուզեինք, որ մեզ ճանաչեին նաեւ մեր փողատերերն ու կառավարությունը»,- ասում են «Հայեր» խմբի երեխաները։ Ըստ նրանց, ՀՀ կառավարության «աչքից վրիպել են» երեխաների հաջողությունները։ Նրանք պատմում էին, որ պարզապես նախանձով են լցվում, երբ իրենց հակառակորդները, որոնք այդքան էլ մեծ մրցանակներ չեն ստանում, իրենց կառավարության «աչքի լույսն» են հանդիսանում։ Եվ մրցույթներին օտարերկրյա մասնակիցները այս կամ այն երկիրն են մեկնում միայն իրենց կառավարությունների ֆինանսավորմամբ, այլ ոչ թե «Հայեր» համույթի նման զանազան հովանավորների օժանդակությամբ։ Վերջերս «Հայեր» համույթը մեկնել էր Բեռլին՝ մասնակցելու «Berliner Perle» միջազգային մրցույթին։ Նադեժդա Սարգսյանի հավաստմամբ, «Հայերը» հրավիրված էին մրցույթի կազմակերպիչների խնդրանքով, որոնք արդեն մեկ տարի առաջ տեղեկացրել էին այդ մասին։ Բեռլինի այս մրցույթին մասնակցում էր 12 երկիր, իսկ մրցույթի նպատակն էր, ինչպես բոլոր միջազգային մրցույթներինը, հայտնաբերել շնորհալի երեխաների, որոնց հետ հետագայում պրոֆեսիոնալ մակարդակով կտարվեն աշխատանքներ։ «Հայերն» այս մրցույթին ներկայացել էին 2 երգով՝ մեկ հայկական եւ մեկ գերմանական։ «Berliner Perle» մրցույթից հետո «Հայերը» մասնակցել են նաեւ «ձՑՐպվվՈ255 ջՉպջՊՈ» մրցույթի եզրափակիչ փուլին, մի քանի տարվա հաղթողների հետ եւ շահել են «հաղթողների հաղթող» մրցանակը։ Այս մրցույթի ժամանակ նրանք հիացրել էին նույնիսկ ռուսական աստղերին եւ հայտնի պրոդյուսերներին, որոնք համագործակցության առաջարկներ են արել։ Երկու մրցույթների մասնակիցներից շատերը ցանկություն են հայտնել մասնակցել 2003-ի «Դո-ռե-մի» երրորդ միջազգային մրցույթին։ Ոմանք էլ ցանկացել են Հայաստան գալ ոչ միայն մրցույթին մասնակցելու նպատակով, այլ նաեւ սովորելու «Դո-ռե-մի»-ի դպրոցում։ Մինչ Մոսկվա մեկնելը «Հայերը» այնտեղի Մանկական փառատոների գործակալությունից հրավեր են ստացել Սպիտակ տանը մասնակցելու գալա համերգին։ Ի դեպ, ելույթի համար նրանց տրամադրվել է մեկ ժամ, իսկ մյուս մասնակիցներին՝ մեկական համար։ Նշենք նաեւ, որ Մոսկվայում Սպիտակ տանը տեղի ունեցող այս գալա համերգը ավարտվել էր «Հայաստան» երգով։ Այս օրերին Սոչի քաղաքում կայացած փառատոնին մասնակցել է Գեւորգ Բալյանը եւ ստացել առաջին մրցանակը։ Սոչիում Գեւորգը, ներկայացնելով Արթուր Գրիգորյանի «Սեր» երգը, մրցանակ էր բերել նաեւ Ա. Գրիգորյանին՝ լավագույն երգի հեղինակին։ Արտասահմանի հետ կապված հետագա պլանների մասին պարզապես չցանկացան խոսել, որը ավելի շատ ոչ թե սնահավատությունից էր, այլ ըստ նրանց, կողքից լսողները ամեն կերպ փորձում են խանգարել իրենց, նույնիսկ դեսպանատան միջոցով։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել