Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ոչինչ անթերի չէ

Հոկտեմբեր 12,2002 00:00

Ոչինչ անթերի չէ Պետական կառավարման համակարգն այսօր, ճիշտ է, 1999 թվականից բարեփոխումների փուլում է, ունի շատ թերություններ, ունի շատ շտկումների կարիք, բայց, այնուամենայնիվ, որոշ չափով համապատասխանում է Եվրոպական խարտիայի պահանջներին: Փաստն արձանագրվեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում կայացած «Պետական կառավարման համակարգի բարեփոխման հնարավորությունները Հայաստանում» թեմայով սեմինարում: «Պետական կառավարման ոլորտում մենք ունենք բավական էական նվաճումներ, որոնք համապատասխանում են քաղաքացիական հասարակության պահանջներին: Կան նաեւ դեռեւս չլուծված պրոբլեմներ, որոնց մի մասն առնչվում է սահմանադրական մեխանիզմներին: Պետական կառավարման ոլորտում մեզանում բարելավման կարիք ունի թե8217 նպատակադրման եւ թե կառավարման կազմակերպման գործառույթը: Նախ պետք է պարզել, թե երկրի տնտեսական-սոցիալական զարգացման համար որ մարմինն է պատասխանատու, կարեւոր է, որ ունենանք օրենք կառավարության մասին, որպեսզի կառավարության կառուցվածքը պարբերաբար չենթարկվի փոփոխության, լինի կայուն, ընդլայնվի վերահսկողության ոլորտը, հատկապես վերահսկողության պալատի, որ մեզանում շատ սահմանափակ է»,- այս խնդիրներին անդրադարձավ Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կառավարման ամբիոնի վարիչ Յուրի Սուվարյանը՝ ավելացնելով, որ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման նոր հայեցակարգ պետք է մշակվի, ըստ որի կունենանք համայնքային կառավարման 2 մակարդակ: Դրանցից առաջինը՝ համայնքի ղեկավար (մարզպետ) եւ ավագանի, կլինի ընտրովի, 2-րդ մակարդակն էլ, որ պետք է լինեն գյուղապետերն ու թաղապետերը, կլինեն նշանակովի՝ առաջինի կողմից, այլապես ցանկացած գյուղում կհաղթի այն գյուղապետի թեկնածուն, որն ավելի շատ ազգականներ ունի: Այս մեխանիզմը, ըստ պրն Սուվարյանի, հնարավորություն կտա ապակենտրոնացում ապահովել պետական համակարգում եւ մեծացնել համայնքային կառավարման անկախությունը: Սա հնարավորություն կտա առաջին հերթին ձեւավորել իսկապես մրցակցային հիմքերի վրա ե՛ւ8217 ավագանի, ե՛ւ8217 համայնքի ղեկավար, իսկ այդպիսի համայնքները ապահովված կլինեն եւ8217 ֆինանսական միջոցներով, եւ8217 կադրերով: Ու այսպիսով տեղական ինքնակառավարումը կդառնա արդյունավետ, կբացառվեն այն թերությունները, որ բնորոշ են այսօրվան: Սակայն նկատենք, որ 2-րդ մակարդակին նշանակելու դեպքում էլ մեզնից հեռու չէ բարեկամին ընտրելը: Սրան պրն Սուվարյանը արձագանքեց «ոչինչ անթերի չէ» պարզաբանմամբ: Յուրաքանչյուր մարզպետարան այսօր իր իրավասության տակ ունի 40-100 համայնք, որ կառավարման նորմերի խախտում է, այսինքն՝ կառավարման սուբյեկտ մարզպետարանները բավական հեռու են կառավարվող օբյեկտներից՝ գյուղական համայնքներից, եւ գյուղացին այս կամ այն խնդիրը լուծելու համար հեռավոր գյուղերից գալիս-հասնում է մարզպետարան, ինչն այսօր դժվար լուծվող խնդիր է: Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչ Վլ. Դիլանյանը, խոսելով խնդրին առնչվող հարցերի շուրջ, համոզում հայտնեց, որ այսօր պետական կառավարման պրոբլեմները Խորհրդային Միությունից եւ նախկին իշխանություններից եկող արձագանքների հետեւանք են: Այնուհետեւ պրն Դիլանյանը կտրուկ անդրադարձ կատարեց Ռուսաստանից ուղեղների արտահոսքին, եւ որ դրանք հաջողությամբ փոխարինվում են Հայաստանից արտահոսող ուղեղներով: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել