Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՄԻ ԱՐՁԱՆԻ ԱՆՑՅԱԼ, ՄՅՈՒՍԻ՝ ՆԵՐԿԱ

Հոկտեմբեր 12,2002 00:00

ՄԻ ԱՐՁԱՆԻ ԱՆՑՅԱԼ, ՄՅՈՒՍԻ՝ ՆԵՐԿԱ Ժամանակին այս արձանով խորհրդային առաջնորդները եւ արվեստագետները փորձում էին բանվորական ոգին արտահայտել։ Ո՞ւր է այժմ բանվորի այս արձանը՝ ոչ ոք չգիտի։ Իսկ այսօր ժամանակակից մշակույթի գործիչները Առնո Բաբաջանյանին հիշեցնող այս արձանով փորձում են մեծ արվեստագետի հիշատակը վառ պահել սերունդների հոգում։ Անգամ ամենալավ գաղափարի վատ իրականացումը կարող է ամենաբարձր արժեքները ոտնատակ տալ։ Ինչ տրանսֆորմացիաների կենթարկեն Բաբաջանյանի այս արձանը՝ հասարակությանը մարսեցնելու համար, դեռեւս դժվար է կռահել։ Որեւէ եզրահանգման չի եկել անգամ գեղխորհուրդը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել