Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԽԼԻ՞, ԹԵ՞ ՉԻ ԽԼԻ

Հոկտեմբեր 11,2002 00:00

ԿԽԼԻ՞, ԹԵ՞ ՉԻ ԽԼԻ «Նաիրի Հունանյանին չեն գրանցի իբրեւ նախագահի թեկնածու, քանի որ նա ակնհայտորեն կխլի Ռոբերտ Քոչարյանի ձայների 60%-ից ավելին: Նույն ընտրազանգվածն է ձայներ տալու երկուսին էլ»,- մեզ ասել էր «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանը: Երեկ «ՀԺ»-ն փորձում էր պարզել, թե խորհրդարանում ինչպես են վերաբերվում այս հայտարարությանը: «Արամ Սարգսյանը սխալվել է,- ի պատասխան ասաց Արտաշես Գեղամյանը:- Մեր հաշվարկներով՝ 65%-ն է տանելու»: Նրա կարծիքով, Քոչարյանի եւ Հունանյանի միասնական ընտրազանգվածը նույնքան է. «2-3%-ի մեջ տեղավորվում են երկուսն էլ»: «Եթե Արամ Սարգսյանի գնահատականով այդ տականքն այդքան շատ՝ 5%-ից ավելի ձայներ ունի, իմ կարծիքով՝ դա Հայաստանի համար մեծ ողբերգություն է»,- ասաց Ֆիլարետ Բերիկյանը: «ՕԵ» ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանի մեկնաբանությունն էր. «Նրա առաջադրումը, իմ կարծիքով, պետական իշխանության խորհրդանիշների նկատմամբ արհամարհանքի նշան է»: Իսկ Խորեն Սարգսյանի ընդհանրական գնահատականով՝ «Երբ նայում ես, թե ովքեր են ղեկավարում երկիրը, ամեն մեկն էլ կարող է տանից դուրս գալ ու ասել՝ ես կլինեմ նրանից ավելի լավը»: 16-ի միավորման մեջ իր դաշնակցի տեսակետին անակնկալ, բայց տեղին անհամաձայնություն հայտնեց Մանուկ Գասպարյանը. «Դուրս է գալիս, որ իշխանամետ բոլոր քաղաքացիները (հաստատ մեր ժողովրդի մի 20%-ը պաշտոն ունեցողներ եւ այսպես թե այնպես՝ իշխանամետ են) այդ ճիվաղի, հանցագործի աջակիցնե՞րն են: Ըստ երեւույթին, Արամ Սարգսյանը տաքացած է ասել: Ես համաձայն չեմ»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել