Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ ՉՈՌՆԻՆ

Հոկտեմբեր 08,2002 00:00

ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ ՉՈՌՆԻՆ Որ Կենտրոնի թաղապետ Արարատ Զուրաբյանն իր քարոզչությունը կազմակերպում է ՀՀՇ-ի (այսինքն՝ լափված մազութի) փողերով, իսկ նրա մրցակից Չոռնի Գագոն 2000 ուսուցիչ է ուտացնում Պռոշյանում իր հալալ քրտինքով վաստակած գումարներով, պարզ է առանց երկար մեկնաբանությունների: Այդուհանդերձ, պրն Զուրաբյանի ամենաոխերիմ թշնամիները, կարծում եմ, կընդունեն, որ 10 տարվա ընթացքում նա չի փոխել իր քաղաքական հայացքները եւ մարդկային համակրանքները: Դրանով նա տարբերվում է, ասենք, Անդրանիկ Մարգարյանից, նրա կուսակիցներից եւ կառավարության անդամների մեծամասնությունից: Կենտրոնի թաղապետը «անխոհեմաբար» չի հրաժարվել իր կուսակցական պատկանելությունից՝ շատ լավ իմանալով, որ ընկնելու է պաշտոնական քարոզչության «դռբի տակ»: Այստեղ ամեն ինչ պարզ է: Կա ավելի հետաքրքիր հարց՝ ինչո՞ւ է իշխանությունը (եւ, հետեւաբար, նրա քարոզչությունը) որպես սեփական թեկնածու՝ ընտրել հենց Չոռնի Գագոյին: Ի վերջո կան Ռոբերտ Քոչարյանի բազմաթիվ այլ երկրպագուներ, առանց մականունների, ոչ արտառոց կենսագրությամբ եւ նույնիսկ գիտական կոչումներով: Օրինակ, Լյուդմիլա Հարությունյանը կամ Հմայակ Հովհաննիսյանը: Ինչո՞ւ իշխանությունը առաջ չքաշեց նրանցից որեւէ մեկին եւ որոշեց վարկաբեկվել Չոռնիով՝ իր բազմաթիվ «բարեմասնություններով» հանդերձ: Երկար ժամանակ ինձ տանջում էր այդ հարցը, մինչեւ գլխի ընկա՝ սա Եվրոպայի խորհրդի պահանջներից մեկն է: Չոռնի Գագոյի ներկայությունը ապահովում է ռասայական բազմազանությունը Հայաստանի տեղական ինքնակառավարման ոլորտում: Նրա չափ «չոռնի» թաղապետ մեր երկրում հաստատ մոտ ժամանակներս չի լինելու: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել