Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԿԱՍԿԱԾՆԵՐԻ ՓԱՐԱՏՈՒՄ

Հոկտեմբեր 05,2002 00:00

ԿԱՍԿԱԾՆԵՐԻ ՓԱՐԱՏՈՒՄ Շուրջ մեկ ամիս առաջ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից մամուլում տեղեկատվություն եղավ, թե «Արդշինբանկի» փայատեր եւ Կենտրոն մասնաճյուղի կառավարիչ Գագիկ Ստեփանյանը մահացել է մոսկովյան հիվանդանոցներից մեկում՝ քաղցկեղից: ՀՀ Գլխավոր դատախազության սույն տեղեկատվությունը հետեւել էր հասարակության մեջ եղած եւ մամուլում տեղ գտած այն կասկածներին ի պատասխան, թե Գ. Ստեփանյանը սեփական մահով չի մահացել: Կասկածների համատեքստում նշվում էր նաեւ, թե Մոսկվայում Ստեփանյանի մահվանը նախորդել է ՀՀ բանկային համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ հանդիպումը: Կասկածները փարատելու նպատակով փորձեցինք սեփական աղբյուրների միջոցով պարզել մահվան պատճառը, որի համար անհրաժեշտ էր նախ պարզել հիվանդանոցի անվանումը: Առաջինը դիմեցինք հենց ինֆորմացիայի աղբյուրին, որը տարածել էր հիվանդության մասին տեղեկատվությունը՝ ՀՀ Գլխավոր դատախազությանը: Այստեղից հետեւեց այս պատասխանը. «Գագիկ Ստեփանյանի մահվան վկայականի կրկնօրինակը, ինչպես նաեւ՝ մահվան փաստն արձանագրած մոսկովյան հիվանդանոցի մասին տեղեկությունները գտնվում են 61200502 քրեական գործում, որը 05.06.2002թ. ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: Ձեզ հետաքրքրող տեղեկությունը ճշտելու համար դիմեք վերոհիշյալ դատարան»: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատավոր Է. Ավետիսյանն ընդհակառակը, մի քանի օր խնդրեց՝ ծանոթանալու գործի նյութերին: Այս գործի դատաքննությունն արդեն սկսված է, սակայն հիվանդանոցի անվանումը ճշտելու վերաբերյալ 2.09.2002 թվագրված մեր գրավոր հարցումն այդպես էլ մնաց անպատասխան: Այս ամենը ոչ թե փարատում է Գ. Ստեփանյանի մահվան վերաբերյալ կասկածները, այլ ընդհակառակը: Ա. ՈՒ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել