Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Եվրոպական վերահսկողություն տեղական

Հոկտեմբեր 04,2002 00:00

Եվրոպական վերահսկողություն տեղական դատարանների վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Լյուսիուս Վայլդհաբերի կարծիքով, իրենց դատարանի գործունեությունը մեծապես կախված է 44 անդամ երկրներից։ «Մենք կախվածության մեջ ենք ձեզնից, ձեզնից ենք ստանում փաստերը, տեղական օրենսդրությունը եւ ուրախ կլինենք, որ այստեղ լուծում ստանան մինչ մեզ մոտ հասնելը»,- երեկ սահմանադրական դատարանում հանդիպման ժամանակ ասաց Լ. Վայլդհաբերը։ ԵԴ նախագահի տեղեկատվությամբ, մոտ 800 հազար հնարավոր դիմումատուներ կան։ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայից ԵԴ ուղարկված գործերը ընդհանուր քանակի 56%-ից ավելին են կազմում։ Աճել է մասնավորապես Ռուսաստանից, Լեհաստանից, Թուրքիայից եւ Ուկրաինայից դիմումատուների քանակը։ Որպեսզի պարզ լինի, թե ինչ ծանրաբեռնվածությամբ եւ ինչ արդյունավետությամբ է աշխատում եվրոպական դատարանը, խոսուն կարող է լինել ԵԴ նախագահի ասածը. յուրաքանչյուր ամիս 2500 դիմումներից իրենք հասցնում են 1000-ն ուսումնասիրել։ Հավանաբար դա էր պատճառը, որ երբ «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Դիաննա Մարկոսյանը հարցրեց, թե իրենք հոկտեմբերի 5-ին դիմելու են ԵԴ եւ ինչ ժամկետներում նրանք կհասցնեն որոշում կայացնել, Լ. Վայլդհաբերը պատասխանեց. «Գնահատում եմ, որ հարցը տրվեց ոչ թե նրա համար, թե ինչ վճիռ է կայացվելու, այլ թե ի՞նչ ժամկետում։ Հրատապ լսելու խնդիրն արվում է դիմողի կողմից։ Անհրաժեշտ է շատ փաստեր տրամադրել, նաեւ փաստարկներ, թե ինչ հետեւանքներ կառաջանան ուշ լսվելու դեպքում»։ Այնուամենայնիվ, «Ա1+»-ի հնարավոր հայցի լսումը, ըստ մեր հյուրի, կլսվի 2 տարում։ «Առավոտին» հետաքրքրում էր, թե ո՞ր դատավորին իրենց հետ կտանեն եվրոպական դատարան, քանի որ մեր բոլոր դատավորները թիվ 1 «հավակնորդ» են, մեր հյուրը պատասխանեց. «Եկել եմ ձեզ նույն հարցը տալու»։ Մեր հաջորդ հարցին, թե ԵԴ-ում քրեակա՞ն, թե՞ քաղաքացիական գործերն են գերակշռում, ԵԴ նախագահը թեեւ չուներ հստակ վիճակագրություն, բայց պատասխանեց. քրեականը, քանի որ շատ գործեր առնչվում են եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների խախտման հետ. «արդար դատավարության իրավունքների», «անձի կալանքի», «պատվի եւ արժանապատվության»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել