Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԲԵԿՈՒՄԸ ԿԼԻՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ ԵՎ ԱԺ-ՈՒՄ

Հոկտեմբեր 04,2002 00:00

ԲԵԿՈՒՄԸ ԿԼԻՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ ԵՎ ԱԺ-ՈՒՄ Ընդդիմադիր քաղաքական ուժերը կարծես իրենց բուն նպատակը դարձրել են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները եւ մատների արանքով են նայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Սա, իրոք, այսպես է, եւ երբ մեր դիտարկման մասին հայտնեցինք Շավարշ Քոչարյանին, վերջինս հետեւյալ բացատրությունը տվեց. «Վրաստանում, օրինակ, ընդդիմությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում շատ լուրջ հաջողության հասավ։ Սա պայմանավորված է մի քանի հանգամանքով։ Նախ՝ իրենց մոտ սահմանադրորեն տեղական ինքնակառավարումն ավելի շատ տեղական ինքնակառավարում է, քան մեզ մոտ։ Այսինքն՝ այնտեղ ժողովուրդը տեսնում է, որ իր առօրյան կախված է ոչ միայն կենտրոնական իշխանությունից, այլեւ՝ տեղականից։ Այդ տեսակետից այնտեղ ավելի քաղաքականացված են այդ ընտրությունները, եւ ժողովուրդը հույս է կապում։ Հաջորդ գործոնն ընտրությունների անընդհատ կեղծումը եւ ձայներ գնելն է, որը ժողովրդի մոտ թերահավատություն է առաջացնում։ Բոլորի համար ակնհայտ է, որ հարկավոր է որակական փոփոխություն։ Ակնհայտ է նաեւ, որ տեղական ինքնակառավարման ընտրություններով այդ որակական փոփոխությունը չի լինի։ Դա կարող է լինել միայն նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին։ Խնդիրն այն չէ, որ 16-ը թերագնահատում կամ անտեսում է տեղական ինքնակառավարման ընտրությունները։ Խնդիրն այլ է. տվյալ պարագայում՝ երկրի որակական, բեկումնային փոփոխությունը կախված է նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել