Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ջավախք» հեռուստաընկերությանը վիրավորել են

Հոկտեմբեր 03,2002 00:00

«Ջավախք» հեռուստաընկերությանը վիրավորել են 2002թ. սեպտեմբերի 12-ին Ախալքալաքում տեղի ունեցավ բազմամարդ հանրահավաք՝ Ախալքալաքից ռուսական 62-րդ ռազմակայանը դուրս չբերելու պահանջով, որի կայացմանը մեծապես աջակցել էր «Ջավախք» հեռուստաընկերությունը։ Բայց արի ու տես, որ Ախալքալաքում գործող «Ակունք» անկախ պարբերական»172ի, եթե դրան կարելի է այդպես անվանել, խմբագիր Մելս Թորոսյանը, իր գլխավորած թերթի սեպտեմբերի թիվ 8(16) համարում «Հանրահավաքի դասերից» հոդվածում ոտնատակ է տալիս «Ջավախք» հեռուստաընկերության ներդրած ավանդը հանրահավաքի կայացման մեջ։ Հոդվածում մասնավորապես ասվում է. «Միայն երեկոյան պարզ դարձավ, որ «Ջավախք» հեռուստաընկերությունը հրաժարվում է հանրահավաքի մասին հայտարարությունը եթեր տալուց. վերջին ժամին «պահանջվեց» շրջանային սակրեբուլոյի գրավոր որոշում-թույլտվությունը»։ Բացարձակ սուտ, ինչի համար արժե շնորհավորել Մ. Թորոսյանին։ Հետաքրքիր Է՝ ինչո՞ւ խաբել ինքդ քեզ եւ ամենագլխավորը՝ ընթերցողին, երբ «Ջավախք» հեռուստաընկերությունը ոչ միայն եթեր է հեռարձակել հանրահավաքի մասին հայտարարությունը, այլեւ հանրահավաքի հաջորդ օրը հեռարձակել է մի ծավալուն հաղորդում հանրահավաքի մասին։ «Ջավախք» հեռուստաընկերության տնօրեն Ռուդիկ Ավետիսյանի խոսքերով, իր ղեկավարած հեուստաընկերությունը գոյության 13 տարիների ընթացքում երբեւէ չի հրաժարվել եթեր հեռարձակել որեւէ հայտարարություն կամ հաղորդում, որը բխում է ջավախքցի հայի շահերից, բացառություն չէր նաեւ սեպտեմբերի 12-ին կայացած հանրահավաքի մասին հայտարարությունը։ Ի՞նչ ածականներով բնորոշես այն պարբերականին, որը նենգափոխում է իրականությունը եւ ամեն գնով աշխատում ապակողմնորոշել ընթերցողին։ «Ակունք» անկախ պարբերական»172ի գրեթե բոլոր համարներում Դուք կարող եք կարդալ նյութեր, որոնցում թերթի խմբագրությունը աղիողորմ լացում եւ անիծում է իր սեւ բախտը, որ իրենց «Վիրք» կուսակցությունը չեն գրանցում («Ակունք» անկախ պարբերական»172ի խմբագիր Մելս Թորոսյանը «Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ է), մոռանալով Ախալքալաքում եւ նրա գյուղերում առկա ավելի լուրջ պրոբլեմների մասին՝ էլեկտրականության անհիմն անջատումները, զանգվածային արտագաղթը, անձնագրերի աստղաբաշխական թվերի հասնող գինը, Ախալքալաքում լայն կիրառություն ստացած ստվերային տնտեսությունը, թայֆայական իշխանությունը, իշխանական օղակներում ԽԾԲ-ի (խնամի, ծանոթ, բարեկամ) լայն կիրառությունը… Նորաթուխ «Ակունքին» խորհուրդ կտայի զբաղվել ոչ թե ապատեղեկատվությամբ, այլ խոսել եւ գրել ջավախեցու դարդուցավերի մասին, որն, իմ կարծիքով, ավելի լուրջ գործ է։ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Ջավախք» հեռուստաընկերության աշխատակից Հ. Գ. Սիրելի՛ «Ակունք», «Ջավախք» հեռուստաընկերությունը շնորհավորում է քո՝ վերջերս բոլորած մեկամյակը եւ խորհուրդ տալիս, որ սովորես մեծերին հարգել, չէ՞ որ այս հեռուստաընկերությունը 12 տարով մեծ է քեզանից։ Խմբագրությունը պատրաստ է տպագրել նաեւ հակառակ կողմի պարզաբանումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել