Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԵՆԹԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԿԱՆ

Հոկտեմբեր 03,2002 00:00

ԵՆԹԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԿԱՆ Արժեթղթերի շուկայի կարգավորման հեռանկարային ծրագրերը քննարկելու նպատակով հոկտեմբերի 2-ին ՀՀ արժեթղթերի հանձնաժողովում կայացավ աշխատանքային սեմինար: Սեմինարն ընթացավ արժեթղթերի հանձնաժողովի անդամների, հանձնաժողովի ստորաբաժանումների ղեկավարների, USAID-ի կապիտալի շուկայի զարգացման ծրագրի ղեկավարության մասնակցությամբ: Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Էդվարդ Մուրադյանը ողջույնի խոսքում կարեւորեց նման գործնական հանդիպումները՝ ընդգծելով, որ ցանկացած ծրագրի իրականացման արդյունավետության համար չափազանց կարեւոր է բոլոր կողմերի տեսակետների եւ մասնագիտական մոտեցումների քննարկումը: Միաժամանակ նա նշեց, որ արդեն մեր երկրում ձեւավորվել են կապիտալի շուկայի համար անհրաժեշտ ենթակառույցները: Ուստիեւ այս քննարկումները պետք են արդեն գործող կարգավորման մարմնի՝ արժեթղթերի հանձնաժողովի համար սահմանեն առաջնահերթ այն հարցերն ու խնդիրները, որոնք կնպաստեն արժեթղթերի շուկայի կարգավորման համակարգի հզորացմանը: Իր հերթին, USAID-ի կապիտալի շուկայի զարգացման ծրագրի ղեկավար Դեյվիդ Ուոլը, կարեւորելով կապիտալի շուկայում արդեն գործող ենթակառույցների դերը տնտեսության զարգացման գործում, նշեց դրանց հետագա աջակցման անհրաժեշտության մասին: Կապիտալի շուկայի բարելավման արդյունքում՝ ըստ պարոն Ուոլի, հնարավոր կլինի վերականգնել օտարերկրյա ներդրողների վստահությունը Հայաստանի ֆինանսա-տնտեսական համակարգի նկատմամբ: Սեմինարում ծավալված աշխույժ քննարկումների ընթացքում ներկայացվեցին հանձնաժողովի նախորդ տարիների կատարած աշխատանքը, ստորաբաժանումների ֆունկցիոնալ խնդիրները: Քննարկվեցին առաջիկա տարիներին արժեթղթերի հանձնաժողովի կարգավորման քաղաքականությանը վերաբերող հարցեր: Բանավեճ ծավալվեց IQSCO սկզբունքներին Հայաստանի արժեթղթերի շուկայի կարգավորման դաշտի համապատասխանության հարցի շուրջ: ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել