Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Երբ առկա է համակարգչային սաբոտաժը

Հոկտեմբեր 03,2002 00:00

Երբ առկա է համակարգչային սաբոտաժը Սկիզբը՝ նախորդ համարում: – Ծանո՞թ եք քրեական օրենսգրքի նոր նախագծին, եթե այո, այն ի՞նչ առավելություններ ունի գործող օրենսգրքի նկատմամբ: Օլիմպիա Թադեւոսյան- ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի.- Ըստ իս, առավելություն կարելի է համարել նաեւ հրաժարումն այնպիսի պատիժներից, ինչպիսիք են ծնողական իրավունքներից զրկելը, ուղղիչ աշխատանքների դատապարտումն առանց ազատազրկման, աքսորը, արտաքսումը եւ այլն: Գործող օրենսգրքով դրանք անարդյունավետ էին եւ Հայաստանի պայմաններում՝ անիրագործելի կամ դժվար իրագործելի: Նախագծում տեղ են գտել նաեւ ավելի արդյունավետ պատժամիջոցներ: Առավելությունների շարքում կարելի է դասել նաեւ մի քանի հանցակազմերի ապաքրեականացումը, մահապատժի եւ երկսեռության հետ կապված փոփոխությունները: – Ձեր կարծիքով նախագծում կա՞ն դատական համակարգի աշխատողներին, այսպես ասած, մանեւրելու հնարավորություններ: – Դատական համակարգի աշխատողները մանեւրելու հնարավորություն կարծում եմ կփնտրեն՝ կապված իրենց սոցիալական անապահով վիճակի, ազգային մենթալիտետի եւ այլնի հետ, սակայն քրեական օրենսգրքի նախագիծն այդպիսի աչքի ընկնող բացթողումներ չունի, որոնք նրանց մանեւրելու բացահայտ հնարավորություն կտան: Իմ կարծիքով, ավելի ճկունացել է պատիժների սահմանման եւ դրանց ժամկետների հետ կապված մասը, մասնավորապես գրավի ինստիտուտը, երբ կարելի է ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների դեպքում նախաքննության ընթացքում գրավի դիմաց ազատ արձակվել: Սա, իհարկե, մանեւրելու հնարավորություն այնուամենայնիվ կտա: – Հետաքրքրվու՞մ եք «աղմկահարույց» դատավարություններով: – Հայի բնույթ է՝ աղմկահարույց գործերը միշտ էլ հետաքրքրություն են շարժում: Զրուցեց ՇՈՒՇԱՆԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել