Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԿՊԱՐԶԻ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԸ

Հոկտեմբեր 02,2002 00:00

Ի՞ՆՉ ԿՊԱՐԶԻ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԸ «Ախր Բեգլարյանն ո՞վ է»,- այսպես արձագանքեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության քարտուղար Խորեն Սարգսյանը լրագրողների այն հարցադրմանը, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է հրապարակված այն տեղեկությունը, որ ՀԿԿ-ն սատարում է Կենտրոնի համայնքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանին: Լրագրողները ստիպված էին վերջինիս մականունը հայտնել՝ «Չոռնի Գագո», որ Խորեն Սարգսյանը տեղը բերի, թե ում մասին է խոսքը: Դրանից հետո ինքը հարցեր ուղղեց լրագրողներին. «Կարո՞ղ եք նշել Կոմկուսում մի մականունով մարդու անուն: Երբեւիցե տեսել ե՞ք, որ Կոմկուսը կանգնի մականունավոր մարդու կողքին: Չի8217 եղել այդպիսի դեպք: Մենք ընդհանրապես չենք քննարկել Կենտրոն համայնքում որեւէ մեկի թեկնածությունը, եւ ոչ մեկին պաշտպանելու հայտարություն չենք արել: Չգիտեմ, թե որտեղից է տարածվել այդ լուրը: Կարող է, Բեգլարյանը կոմունիստներից մեկի կնոջ քրոջ տղան է, նա էլ մի բառ ասել է: Բայց Կոմկուսի բյուրոն չի անդրադարձել այդ հարցին եւ հավանական է, որ չի էլ անդրադառնա»: Ի դեպ, Խորեն Սարգսյանը հայտնեց, որ Կոմկուսը մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: 16-ի միավորումն, ընդհանուր առմամբ, բավական պասիվ է այս ընտրություններում, որ նրանց գործունեությանը հետեւողներին հարցադրումների տեղիք է տալիս. ինչո՞ւ այս հնարավորությունը չի օգտագործվում ցույց տալու համար՝ կարո՞ղ են թեկուզ մայրաքաղաքի ամենաքաղաքականացված հատվածում անցկացնել մի թեկնածու՝ ապացուցելու համար, թե որքանով իրական ուժ եւ ազդեցություն ունեն այս կուսակցությունները: Մեր ընթերցողներից մեկն առաջարկում էր՝ «Թող իրենց ապագա նախարարներից մեկին զոհեն, առաջադրեն, տեսնենք՝ անցնո՞ւմ է փորձաշրջանը: Թե՞ իրենք ունեն միայն նախագահներ»: Այս հարցադրումները փոխանցեցինք «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Վաղարշակ Հարությունյանին, եւ նա ասաց, թե 16-ն այս հարցի վերաբերյալ իրենց մոտեցումը դեռ ձեւավորելու է: Մեր դիտարկմանը, թե արդեն ուշ է՝ առաջադրումներն ու գրանցումներն ավարտվել են, պրն Հարությունյանն այսպես արձագանքեց. «Ուշ չէ: Մենք կհասցնենք կողմնորոշվել: Ամեն կուսակցություն իր դիրքորոշումն ունի այս հարցի վերաբերյալ՝ ում պաշտպանել, որտեղ առաջադրվել եւ այլն»: Նա էլ հայտնեց, որ «Հանրապետությունը» ե՛ւ սեփական թեկնածուների է առաջադրում, ե՛ւ պաշտպանում է այլ թեկնածուների, բայց պատրաստ չէր պատասխանել այն հարցին, թե քանի համայնքում են իրենք մասնակցում ընտրություններին: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել