Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ԱՆԴԱՄԻ ԴԻՄՈՒՄԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Հոկտեմբեր 01,2002 00:00

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ԱՆԴԱՄԻ ԴԻՄՈՒՄԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ Սեփական հողամասիս օգտագործմանը փաստացի խանգարող ապօրինի շարժական երեք կրպակները իմ ֆինանսական միջոցներով ապամոնտաժելու հարցով (1998-ից) շարունակաբար դիմել եմ իրավասու մարմիններին, բայց մինչեւ օրս հարցի լուծում չի տրված։ Նշված հարցով ս.թ. սեպտեմբերի 20-ին դիմել եմ նաեւ ՀՀ նախագահին։ Դիմումը ուղարկված է Երեւանի քաղաքապետարան։ Դիմումին կցված են դրա պահանջը հիմնավորող բոլոր փաստաթղթերը։ Կրպակները փաստացի խանգարում են իմ սեփական հողամասի օգտագործմանը, իսկ Երեւանի քաղաքապետի 31.07.02 գրությամբ հարցի լուծման ձգձգման կապակցությամբ նշված է. «Հարցի լուծմանը Երեւանի քաղաքապետարանը լավագույն դեպքում կարող է անդրադառնալ հիշյալ երեք կրպակների տերերի հետ Կենտրոն թաղապետարանի կողմից կնքված պայմանագրերի ժամկետը լրանալուց հետո (դեկտեմբեր, 2002թ.)»։ Հարկ եմ համարում նշել, որ կնքված պայմանագրերի պատճենները ինձ տալու մասին իմ բազմաթիվ բողոք-դիմումները թողնված են առանց քննարկման։ Կենտրոնի փոխթաղապետի 29. 11.01թ. գրությամբ նշվածով, որ «կրպակները չունեն համապատասխան փաստաթղթեր», հաստատվում է այն փաստը, որ նախկինում կնքված պայմանագրեր չեն եղել։ Համոզված եմ, որ իմ դիմումը Ձեզ չի հասել, այդ պատճառով թերթով դիմում եմ Ձեզ եւ խնդրում Ձեր հանձնարարականը իմ ս.թ. սեպտեմբերի 20-ի դիմումի հարցին լուծում տալու համար։ ԱՆԱՀԻՏ ՍԱՖԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել