Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ

Հոկտեմբեր 01,2002 00:00

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ Ցանկացած երկրի կայուն զարգացման համար կարեւոր է նրա ռազմավարական ծրագրի առկայությունը։ Վերջինս մի ծրագիր է, որի առաքելությունը մի նպատակի շուրջ տվյալ ժողովրդին համախմբելն է։ Այդպիսի նպատակ է ներառում «Հայաստանի զարգացման ուրվագծեր» ծրագիրը, որն իրականացվում է «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության նախագահության նախաձեռնությամբ։ Այդ կապակցությամբ 2000թ. նոյեմբերից մինչեւ 2002թ. մարտ ամիսը անց է կացվել շուրջ 50 սեմինար, այդ թվում՝ Արցախում եւ Հայաստանի տարբեր մարզերում։ Ըստ «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Թորոսյանի, նման լայնամասշտաբ միջոցառում առաջին անգամ է իրականացվում Հայաստանում։ Սեմինարների աշխատանքներին մասնակցել են բազմաթիվ գիտնականներ, քաղաքական, հասարակական եւ պետական գործիչներ։ Օրերս կառավարության նիստերի դահլիճում «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբի» կողմից քննարկման ներկայացվեց Հայաստանի զարգացման ուրվագծերի խնդիրները, իսկ անմիջապես նիստից հետո տեղի ունեցավ «Հայաստանի զարգացման ուրվագծեր» գրքի շնորհանդեսը։ Նիստին մասնակից անդամներից տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանն իր ելույթում փորձեց անկախությունից ի վեր որոշակի ձեռքբերումների եւ կորուստների մասին խոսել։ Նրա կարծիքով, զեկույցն իր բնույթով կարեւոր հանգամանք է նաեւ ռազմավարություն ստեղծելու եւ մշակելու համար հատկապես։ Այն ներառում է երկրի տնտեսական զարգացումը, ապրանքաշրջանառությունը, տնտեսական աճի ցուցանիշները, ուր պետք է ընդգրկվեն թե՛ տարածաշրջանային, թե՛ գերտերությունների ցուցանիշները։ Գիրքը, որ ներկայացված էր շնորհանդեսի, Ռ. Թորոսյանի խոսքերով, իրենից ներկայացնում է բովանդակությամբ առանձին զեկուցումներ, լայնամասշտաբ է, հրապարակային եւ, որ ամենակարեւորն է, ոչ գրանտային։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել