Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՐԴԻԿ

Սեպտեմբեր 28,2002 00:00

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՐԴԻԿ Պետական պաշտոնեություն. Ալվինա Գյուլումյան Վլադիմիր Նազարյանը մի բնորոշում ուներ. «Այս երկրում չկան իրավաբաններ, այս երկրում կան օրենսգետներ»։ Իրավաբանի եւ օրենսգետի մեջ կա ոչ միայն տարբերություն, այլ նույնիսկ ինչ172որ հակադրություն։ Իրավաբանը մարդու իրավունքներն է պաշտպանում, օրենսգետը՝ իշխանության հաստատած դրվածքները։ Փոքրաթիվ մարդկանցից մեկը Հայաստանում, որ իրավաբան է կոչման դասական ընկալումով՝ Ալվինա Գյուլումյանն է, ՀՀ ՍԴ ինը դատավորներից մեկը: 1978172ին տիկին Գյուլումյանը ավարտում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ Ինչ-որ չգրված օրենքով, խորհրդային ժամանակներում իրավաբանականի շրջանավարտների նշանակումները կատարվում էին հետեւյալ կերպ. բարձր առաջադիմություն ցուցաբերածները գնում էին դատախազություն, փոքր172ինչ զիջողները՝ քննչական մարմիններ, վերջում, մնացածները՝ փաստաբանական ծառայություն։ Ալվինա Բալաբեկովնան, ունենալով գերազանց գնահատականներ, հայտարարում է, թե նախընտրում է փաստաբանական ծառայությունում աշխատելը։ Պետական հանձնաժողովում համարյա բոլորը տարակուսում են. այդպես չէր պատահում։ Սովորույթի ուժը, թե իրավաբան են դառնում պետության անունից մարդկային ճակատագրեր տնօրինելու համար, անգամ դասախոսներին էր մոռացնել տվել, որ իրավաբանի կոչումը մարդուն պաշտպանելն է։ 172 Ալվինա Բալաբեկովնա, ինձ շատ է դուր եկել պատմությունը, թե ինչու եք ընդունվել իրավաբանական ֆակուլտետ։ 172 Ծնողներիս ցանկությունն էր, որ իրենց երեխաներից գոնե մեկը դառնա բժիշկ, եւ դպրոցն ավարտելուց հետո հենց բժշկական ինստիտուտ էլ դիմել էի։ Բայց մրցույթով չանցա: Համոզված էի՝ ինձ դիտավորյալ ցածր բալեր են նշանակել, եւ «վրեժխնդրությունից» դրդված, գործերս վերցրեցի ու տարա համալսարան, որպեսզի դառնամ իրավաբան եւ պատժեմ կաշառակեր դասախոսներին։ Այդպես էլ ընդունվեցի իրավաբանական։ – Մինչեւ ավարտելն էլ, երեւի, պարզվեց, որ դասախոսները չեն նրանք, ում առաջինն արժե պատժել։ Իսկ փաստաբանի աշխատանքը ինչո՞ւ նախընտրեցիք։ 172 Ես չցանկացա գնալ դատախազություն կամ ներքին գործեր, որովհետեւ իրավաբանն աշխատում է մարդկանց հետ։ Գոնե կարիերայի սկզբում խնդիրը մարդկանց հետ շփվելը եւ առավելագույնս նրանց ճանաչելը պետք է լինի։ Փաստաբանական գործունեությունը հնարավորություն է այս առումով ինքնահաստատվելու: Հետագայում արդեն, դառնալով պետական պաշտոնյա, անցյալի այդ փորձառությունս լավագույն օգնականն ու խորհրդատուն էր։ Գուցե ինչ-որ տեղ էլ մարդկանց պաշտպանելու ձգտումը կար: – Իբրեւ փաստաբան, ավելի քրեակա՞ն գործեր եք վարել, թե՞ քաղաքացիական։ 172 Գուցե տարօրինակ հնչի, բայց հիմնականում վարել եմ քրեական գործեր։ Պատահել են եւ շատ ծանր գործեր։ 1980-ին, օրինակ, Աշտարակում սպանության դեպք էր։ Հայրը դստեր մահվան տարեդարձի օրը սպանել էր փեսային՝ համարելով կամ համոզված լինելով, որ նա է դստերը սպանողը: Գործում երկու դիակ կար, ես այդ հոր փաստաբանն էի: Գործը լսվում էր Աշտարակում, բայց գտնվում էր Գերագույն դատարանի վարույթում: Այդ ժամանակ 24 տարեկան էի, եւ դատավորը շատ էր երկյուղել, որ կարող է իմ պաշտպանական ճառը կրքեր բորբոքի, դահլիճում սկսվեն անկարգություններ, ուժեղացվել էր պահպանությունը… Իմ ելույթից հետո դատավորը թեթեւացած շունչ քաշեց, հետո դահլիճում հնչեցին ծափեր։ Իսկ քրեական գործերով դատավարություններում այդպես գրեթե չի պատահում, որ դահլիճում հավանության արտահայտություններ լինեն։ Գործը վարող դատավորը եւ Գերագույն դատարանից ներկա մյուս անդամներն այդ ժամանակ էլ ինձ նկատել էին եւ առաջարկել ընդգրկել Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում: 172 Իսկ ե՞րբ եք նշանակվել Գերագույն դատարանի դատավոր։ 172 1985 թվականին։ Գերագույն դատարանի կազմը հաստատում էր ՀՍՍՀ Գերագույն Սովետը, բայց մինչեւ թեկնածուների ցուցակը Գերագույն Սովետ տանելը, Կենտկոմում անցնում էինք հարցազրույցներ, եւ կատարվում էր ընտրություն։ – Իսկ դա ձեր կազմի ժամանա՞կ է եղել, որ Կարեն Սերոբիչն ասել է՝ «Գերագույն դատարանի մանկապարտեզի կազմը հաստատեցինք»։ – Այդպես ասում էին: Համենայնդեպս, 85-ին հաստատվող կազմում եւս 21723 հոգի կային՝ մոտ 30172ամյա տարիքում, եւ իհարկե այդ տարիքում Գերագույն դատարանի դատավոր նշանակվելը խիստ պատասխանատու էր ու պարտավորեցնող: 172 Դատավորների ընտրության ներկա կարգում ի՞նչ թերություններ եք տեսնում: 172 Նախ մեծ օրենսդրական թերացում կա: Դատավորի կարգավիճակին վերաբերող բոլոր սահմանումները ու կարգավորումները պետք է տրվեն Սահմանադրությամբ կամ առնվազն օրենքներով: Դա են պահանջում թե՛8217 դատական իշխանության ՄԱԿ-ի ստանդարտները, թե՛8217 Հայաստանի կողմից վավերացված Եվրոպական խարտիան: Առայժմ, սակայն, կարգավորումները կատարում է արդարադատության նախարարությունն իր ենթաօրենսդրական ակտերով: Գալով բուն ընտրության գործընթացին՝ 99-ին կատարվածն անընդունելի էր. անձը դատավոր էր նշանակվում քննական թեստից հավաքած բալերով՝ մեխանիկական հիշողության ու հոդվածներ սերտելու համար։ Մինչդեռ արդարադատությունը պահպանողական ոլորտ է, այդտեղ հեղափոխությունները հակացուցված են, եւ դատավորին ներկայացնողը նրա անցյալը պետք է լինի: Կարելի է դատավորի տարիների ընթացքում կայացրած վճիռներից պատահականորեն ընտրել 5172ը,10172ը եւ նայել՝ ինչ որոշումներ է կայացրել, որքանով հիմնավորված, որքանով արդարամիտ։ Հետո արդեն, երբ կմնան թափուր տեղեր, կարելի է չափանիշ դարձնել քննության արդյունքները: Ի դեպ, այժմ դրությունը բարելավվել է այնքանով, որ հավակնորդներից պահանջում են տրված դատական գործով վճիռ գրել: 172 Ի՞նչ եք կարծում, մեզ մոտ դատաիրավական բարեփոխումներն ավելի վա՞տ են ընթանում, քան մյուս երկրներում։ 172 Ո՛չ, ավելի անմխիթար վիճակում գտնվողներ կան։ Օրինակ, Վրաստանում մի խորհրդաժողովի էի մասնակցում, հետո հանդիպում էր վրաց բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Երբ ներկայացրին, որ Հայաստանից եմ, հարցրեց. «Դե, ինչպե՞ս է, դատաիրավական ռեֆորմն ավարտեցի՞ք»։ Պատասխանեցի, թե դա այն ոլորտը չէ, որտեղ հնարավոր է բարեփոխումներ ավարտել. դրանք կյանքին զուգահեռ իրականացվում են։ Զրուցակիցս ժպտաց. «Իսկ մենք հաջողությամբ ավարտեցինք։ Նոր նշանակված դատավորների կեսից ավելին տիրապետում է անգլերենին»։ Կան երկրներ, որտեղ օրենսգրքի հոդվածներ սերտելն էլ չէ, օտար լեզվի իմացությունն է դարձվել չափանիշ: – Թերեւս նվազ մտահոգիչ չէ, որ այսօր իրավաբանական ծառայությունները, գրեթե համատարած, տնտեսական իրավունքի ոլորտում են մասնագիտանում։ 172 Եթե խորհրդային ժամանակներում իրավաբանականի շրջանավարտը ձգտում էր իրավապահ համակարգում աշխատանքի անցնել՝ համարելով, որ ձեռք կբերի ե՛ւ ազդեցություն, ե՛ւ նյութական բարիքներ, ապա այժմ նախընտրելի է դարձել տնտեսական բլոկի իրավաբանի մասնագիտացումը։ Այսօրվա ուսանողը չի մտածում կաշառակերությամբ զբաղվել, բայց մտածում է՝ ո՞ր ասպարեզն է ավելի շահավետ։ 172 Իսկ չի՞ գալու մի ժամանակ, երբ իրավաբանն իր կոչումը, պատիվն ու հպարտությունը համարի մարդու իրավունքները պաշտպանելը, ինչպես, ասենք, Անգլիայում։ 172 Իհարկե, գալու է այդպիսի ժամանակ։ Նույնիսկ, կարող եմ ասել, առաջընթաց ունենք։ Երբ 1996172ին, նախագահական ընտրություններից հետո պարտված թեկնածուները դիմել էին ՍԴ, նրանց ներկայացնող իրավաբաններից մեկը Հովիկ Ասրյանն էր։ Նա դահլիճում վկայակոչում էր համընդհանուր հռչակագրեր, մարդու իրավունքների նորմեր: Դահլիճը, ցավալիորեն, դա չէր ընկալում։ Իսկ այժմ արդեն խոսվում է այն մասին, որ Սահմանադրությունը պետք է ապահովի ոչ թե օրենքի, այլ իրավունքի գերակայություն, որ օրենքները պետք է դարձվեն իրավական… Տեսանելի առաջընթաց ենք ապրել։ Իրավական մտածողությամբ սերունդ է ձեւավորվում։ Եվ նույնիսկ ավելի տարեցներն են իրավական արժեքների ջատագով դառնում։ ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել