Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎՄ 2172ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

Սեպտեմբեր 27,2002 00:00

ԱՎՄ 2172ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Արցախի պատերազմի վետերանների միության 2-րդ համագումարը։ ԱՊՎ միության անցած երկու տարվա ծավալած գործունեության մասին հաշվետու զեկուցումով հանդես եկավ վարչության նախագահ, Արցախի հերոս, ԼՂՀ ՊԲ փոխնախարար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը։ Ըստ զեկուցողի, 2000 թ. հունվարի 12-ին ստեղծված միությունը 2 տարվա ընթացքում կարողացել է իր շարքերն ընդգրկել Արցախի ազատության ու անկախության համար մարտնչած շուրջ 5000 մարտիկի, զբաղվել նրանց սոցիալ-տնտեսական, աշխատանքային, առողջության վերականգնման ու գրեթե այն բոլոր խնդիրներով, որոնք այսօր ծանրանում են երեկվա մարտիկների ընտանիքների առջեւ։ Միությունը հրատարակում է «Հայրենյաց պաշտպան» թերթը, կազմակերպում «Հավատ» հեռուստահաղորդումը, զբաղվում հայրենյաց սահմանների պաշտպանության համար մարտնչած հայորդիների մարտական ուղիների վերականգնմամբ, մարտիկներին պետական պարգեւների ներկայացմամբ, բանակի համալրմամբ ե մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությամբ: Համագումարի դահլիճում նստած ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի, ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի եւ ԱԺ անունից ողջունելով ԱՊՎՄ համագումարին, ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը դրական գնահատեց միության գործունեությունը եւ հույս հայտնեց, որ միության ու պետության փոխշահավետ համագործակցությունը կշարունակվի նաե այսուհետեւ՝ ի նպաստ ԼՂՀ եւ Արցախի ժողովրդի կենսամակարդակի հետագա բարելավման։ ԱՊՎՄ համագումարին ՀՀ ՊՆ փոխնախարար, ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ուղերձը ներկայացրեց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը։ Համագումարն ընտրեց 19 հոգուց բաղկացած վարչության կազմ, վարչության նախագահ վերընտրվեց Վիտալի Բալասանյանը։ Հ. ՀԱԿՈԲՅԱՆ Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել