Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԽԱԽՏՈՂՆ ԱՌԱՋԻ՞ՆՆ Է ԲՈՂՈՔՈՒՄ

Սեպտեմբեր 21,2002 00:00

ԽԱԽՏՈՂՆ ԱՌԱՋԻ՞ՆՆ Է ԲՈՂՈՔՈՒՄ «Թոշակառու եմ, թթվածին չունեմ շնչելու»,- այսպիսին եղավ Երեւանի բնակիչներից մեկի բողոքի ձեւակերպումը, որի ահազանգին արձագանքեցինք՝ փորձելով տեղում պարզել, թե ինչո՞ւ են զայրացած Այգեստանի 3-րդ փողոցի երեք ընտանիքներ: Խմբագրություն էր զանգահարել բնակիչներից մեկը, ասելով, թե Ալեք Մանուկյան 7 եւ 9 շենքերի միջեւ, «նախագծի շեղումներով», կառուցվում է Ուրուգվայի հյուպատոսարանը, ծառեր են կտրատում… Հիշատակված հասցեում ընդամենը շինհրապարակի համար տարածքը առանձնացված էր մետաղական պարսպով, շինարարություն՝ որպես այդպիսին, դեռեւս սկսված էլ չէր: Նշենք, որ հյուպատոսարանին հատկացված տարածքը Ալեք Մանուկյան 7 եւ 9 շենքերի միջեւ է, Ամերիկյան համալսարանի հարեւանությամբ: Այգեստան 3-րդ փողոցի 6-րդ տան բնակիչներից փորձեցի պարզել՝ ինչպես որոշեցին, թե հյուպատոսարանի շենքը կառուցվում է նախագծից շեղվելով: Քիչ անց եւս մի քանի հարեւաններ եկան խմբագրություն ահազանգած Անդրանիկ Վարդանյանի տուն: Ա. Վարդանյանի կինը պնդում էր, թե «բնակիչների շահերը բացարձակապես անտեսում են, այսինքն՝ մեզ ստվերում են թողնում: Ճարտարապետական խախտումներ են կատարում, մենք մասնագետներից ենք հետաքրքրվել եւ, փաստորեն, ինսոլյացիան հաշվի չեն առնում: Եվ եթե կառուցվի իրենց այդ 6 թե 7 հարկանի շենքը, մեզ բացարձակապես արեւ չի լինի: Իսկ նորմատիվով պետք է սեպտեմբերի 22-ից մինչեւ մարտի 22-ը երկուսուկես ժամ արեւ ընկնի… Մեզ իրազեկ չեն պահում, ցույց չեն տալիս գծագիրը: Մենք դիմեցինք քաղաքապետին, պրեզիդենտին»: Այս նույն բնակիչները ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանին գրավոր դիմում էին գրել, որում ասվում է. «Մեզ հայտնի է դարձել, որ Ալեք Մանուկյան 7 եւ 9 շենքերի միջեւ գտնվող խնդրո առարկա տարածքը, որ 40 տարի ի վեր բակի մեծ ու փոքր բնակիչների համար հանգստատեղի, խաղատեղի, ժամանցի հաճելի վայր է, ՀՀ կառավարության որոշմամբ վերջերս հատկացվել է Ուրուգվայի հյուպատոսարան կառուցելու նպատակով, որի անվան տակ, խախտելով քաղաքաշինական նորմերն ու կանոնները, կառուցվում են գրասենյակներ ու բնակարաններ: 8230Ինչպես թույլ տանք, որ տարիների ընթացքում մեր իսկ ձեռքերով ստեղծած կանաչի այս փոքրիկ թագավորությունը ավերվի-վերանա /…/»: Իսկ քաղաքապետարան հասցեագրած իրենց դիմումին Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունից պատասխանել են, որ նշված հողամասը ՀՀ կառավարության 13.03.2002թ. եւ Երեւանի քաղաքապետի 25.04.2002թ. որոշումներով տրամադրվել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետությանը՝ հյուպատոսության շենք կառուցելու նպատակով. «Տվյալ տարածքը իրենից ներկայացնում է միջթաղային կառուցապատման տարածք, որի կառուցապատումը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի դրույթներին: Նախատեսվող շենքի նախագիծը, նախապես սահմանված կարգով, ենթարկվելու է համալիր փորձաքննության, ուստի վաղաժամ է այն պնդումը, որ նախատեսվող կառույցը չի համապատասխանում քաղաքաշինական նորմերին եւ կանոններին» /19.06.2002թ./: Բնակիչների այն պնդումը, թե այս պահին ծառեր են կտրվում՝ սխալ էր: Այդ պահին հողատարածքն ընդամենը պարսպապատված էր: Տարօրինակն այն էր, որ այս բնակիչները մեկ ասում էին, թե իրենց ցույց չեն տալիս գծագրերը, չեն իրազեկում, մեկ էլ պնդում, թե նախագիծը տեսել են (շինարարություն չկա, ինչի՞ց են ենթադրում, որ խախտվել է նախագիծը): Ըստ բնակիչ Ա. Վարդանյանի, իր տան եւ կառուցվող շենքի միջեւ ընկած հեռավորությունը, նորմատիվների համաձայն, պետք է լինի 12 մետր. «Պատուհաններ այս կողմում չպետք է լինեն, այս դիմացի շենքից 12 մետր հեռավորություն պիտի լինի, կանաչ գոտին վերացնում են աբսալյուտնո, երբ այս պուրակը կարելի էր երեխաների եւ մեծերի համար դարձնել հանգստի գոտի, եւ ամենակարեւորը՝ ինսոլյացիայի՝ արեւազրկման հարցը: 6-7 հարկանի շենքի դեպքում արեւ ընդհանրապես չի լինի: Ինչպիսի շենք էլ կառուցվի՝ մեզ կարեւազրկի»: Հարեւանուհիներից մեկը, թե՝ «նոր ծնված երեխաները էդ կանաչ գոտու, թթվածին չլինելու պատճառով ռախիտ ու չգիտեմ ինչ են լինելու»: Բնակիչների հետ զրույցից երեւում էր, որ իրենք բոլորովին էլ դեմ չէին լինի թե՛ հյուպատոսարանի շենքի տեղին, թե՛ ձեւին, եթե իրենց հին տները որեւէ մեկը, թեկուզ հենց հյուպատոսարանը, ցանկանար գնել իրենցից: Այգեստանի այդ հասցեների տներից միայն Ա. Վարդանյանինն է նորակառույց, մնացյալը կիսաքանդ ու շատ հին են: Ընդ որում, այլ հարեւաններ, որոնք չէին միացել բողոքին, ուրախ էին, որ վերջապես քաղաքի այդ հատվածի աղբանոցը, կեղտոտ գարեջրանոցն ու փնթի կրպակները կվերանան, կմաքրվի, ուր, մայթի շուրջ, մոտակա շենքերից տղամարդիկ էին հավաքվում՝ մի մասը նարդի էր խաղում, մյուսները՝ հարբում… Իհարկե, բողոքող բնակիչներից մի քանի մեծահասակներ իրենց տան ու ավտոտնակի դիմաց մի քանի պտղատու ծառերով շատ փոքրիկ պարտեզ էին հիմնել, որի մասին իրենք ափսոսանքով էին խոսում։ Դիմեցինք Հայաստանում Ուրուգվայի պատվավոր հյուպատոս Արմեն Հայրապետյանին։ Նա մեզ ներկայացրեց ՀՀ172ում Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության հյուպատոսության նամակը ՀՀ ԱԳՆ172ին՝ 1997172ից առայսօր ՀՀ172ում մի բնակարանում տեղակայված հյուպատոսարանի շենքի կառուցման համար հողհատկացման հարցով։ ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով ՀՀ ԱԳՆ172ի եւ Երեւանի քաղաքապետարանի միջնորդությունները, որոշել է. «Թույլատրել Երեւանի քաղաքապետին Երեւանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 7 եւ 9 շենքերի միջեւ ընկած 560 քմ մակերեսով տարածքն առանց մրցույթի, վարձակալության իրավունքով տրամադրել Ուրուգվայի Արեւելյան Հանրապետությանը՝ ՀՀ172ում ՈՒԱՀ հյուպատոսության համար շենք կառուցելու նպատակով»։ Հողի վարձակալության իրավունքը կնքվել է 50 տարի ժամկետով։ Պատվավոր հյուպատոս Ա. Հայրապետյանից տեղեկացանք, որ հատկացված 560 քմ172ից 330172ը զբաղեցնելու է շենքը, իսկ մնացածը կանաչապատվելու եւ ծառապատվելու է։ Մեզ ներկայացվեցին հյուպատոսարանի շենքի կառուցապատման համար անհրաժեշտ բոլոր նախագծային եւ շինարարական փաստաթղթերը (նաեւ քաղաքի գլխավոր դենդրոլոգի եզրակացությամբ), որոնք արված են պատշաճ մակարդակով։ Բնակիչ Ա. Վարդանյանի բողոքի կապակցությամբ ճշտեցինք, որ շենքերի միջեւ հեռավորությունը, ըստ հծՌկ172ի նորմատիվների, ընդունվում է ըստ հակահրդեհային նորմերի, 9 եւ ավելի բալային շրջաններում ավելանում է 20%, այսինքն, տարածություն պետք է լինի 7,2 մետր։ Կոնկրետ այս դեպքում շենքերի միջեւ հեռավորությունները պահպանված են, մի կողմից՝ 7,6 մետր է, մյուս կողմից՝ 8,6 մետր։ Հյուպատոսը սկզբում փորձել է բնակիչների հետ համերաշխ հարաբերություններ ստեղծել, մինչեւ այն պահը, երբ նրանց պահանջներն օր օրի ավելացել են՝ սկսած իրենց բնակարանների գնումից մինչեւ կառուցվող շենքի բարձրությունը թելադրելը։ Բողոքող բնակիչների տվյալներով, 61727 հարկանի շենք պիտի լինի, այնինչ, ըստ ճարտարապետ Լ. Մելիքյանի նախագծի եւ քաղաքաշինական պահանջների, շենքը պետք է հավասար լինի հարեւան բնակելի 5 հարկանիին եւ Ամերիկյան համալսարանին։ Ընդ որում, բողոքող բնակիչ Ա. Վարդանյանի բնակարանի մուտքը, որը Ա. Մանուկյան հասցեով չէ, այլ Այգեստան, բոլորովին չի փակվում, ըստ նախագծի։ Իսկ մյուս հարեւանների բնակարանների մուտքը նաեւ Այգեստանից է։ Խնդիրն ավելի հստակեցնելու համար փորձեցինք զրուցել Այգեստան 3172րդ փողոցի այլ բնակիչների հետ եւս, որից պարզվեց, որ բողոքող Ա. Վարդանյանը տարիներ առաջ 18 քմ տարածքով բնակարան եւ մի փոքր հողամաս է գնել հարեւաններից մեկի տարածքում, հետագայում կառուցել երեք հարկանի մի շենք, որով ինքը հենց փակել է շրջապատող 31724 հարեւանների բնակարանների լույսը, ավելին՝ առաջ է անցել կառուցապատման կարմիր գծից, հարեւանների բակի կողմից պատուհաններ բացել եւ խախտել շենքերի միջեւ պահանջվող նորմատիվը։ Այդ պատճառով էլ հարեւանները քանի տարի շարունակ բողոքել են տարբեր ատյաններ՝ Ա. Վարդանյանի կատարած անօրինականությունների դեմ։ Մի քանի բնակիչներ պատմում էին, որ Ա. Վարդանյանի եւ բողոքող հարեւանների նպատակը իրենց բնակարանները թանկ գնով վաճառելն է կամ էլ դիմացի տարածքը հետագայում իրենցով անելը. «Վերջապես այդ աղբանոցից կպրծնենք»,172 ասաց նրանցից մեկը։ Փաստորեն, ինքը՝ խախտողը, առաջինն է բողոքում։ Այս դեպքը թույլ տվեց հասկանալու, որ շատ հաճախ բնակիչների բողոքները հիմնավորված չեն եւ նեղ անձնական շահեր են հետապնդում եւ եթե նրանց լսենք, պետք է քաղաքում ոչինչ չկառուցել։ Ինչ վերաբերում է ծառահատումներին, ապա հյուպատոսն ասաց, որ հիմնականում բոլոր ծառերը մնալու են, բացի շենքի կառուցմանը խանգարող 11722172ից, որոնց փոխարեն նա պարտավորվում է բարեկարգել շրջակա տարածքը։ Թերեւս բնակիչները չէին էլ պատկերացնում, որ հարցի ուսումնասիրության արդյունքում իրենց բողոքը կշրջվի իրենց դեմ։ Մենք դեմ ենք ցանկացած ծառահատման, սակայն չենք պաշտպանում նաեւ այն դեմագոգիկ տեքստերը, թե որտեղի՞ց թթվածին շնչեն։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել