Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեք առասպելների միֆը

Սեպտեմբեր 21,2002 00:00

Երեք առասպելների միֆը Երեկ Մամուլի ազգային ակումբի հյուր Աշոտ Մանուչարյանը հայտարարեց, որ մեր երկրում ամենակարողը միայն ժողովուրդն է: «Սոցիալիստական Հայաստան» միավորման քարտուղար Աշոտ Մանուչարյանը երեկ որոշել էր հերքել տարածված առասպելները: Մանուչարյանը համոզված է, որ ո՛չ մաֆիոզ կլանային կառույցներին, ո՛չ չինովնիկներին, ընդանրապես ոչ մի պրագմատիկ մարդու ձեռնտու չեն կեղծիքները. «Այն մարդիկ, որ կեղծելու են, գիտեն, որ կեղծողները իշխանության են մնում 1 տարի 2 ամիս»: Նա պնդում է, թե նվիրված մարդկանց եւ ուժային համակարգերի առումով՝ «այսօրվա իշխանությունների դիրքերը թույլ են, ինչպես երբեք»: Մանուչարյանը համոզված է, որ ընդդիմությունը հանդես է գալու միասնական թեկնածուով: Ավելին՝ «ընտրությունները ավարտվելու են 1 փուլով, եւ հաղթելու է միասնական թեկնածուն»: Ըստ նրա, եթե ժողովուրդը ոտքի կանգնի, ապա իշխանությունները ելք չեն ունենա: Իշխանության ռեսուրսներն օգտագործվում են, բայց բավարար չեն: Իշխանությունները այսօր մի քանի ճակատով աշխատում են բոլորի հետ, բոլորի, ում հետ հնարավոր է: Արտաքին ուժերն էլ իրենց հերթին աշխատում են թե՛ իշխանությունների, թե՛ 16 քաղաքական ուժերի հետ: Ընդ որում, եթե ֆրանսիան, Իրանն ու Ռուսաստանը սովորաբար նախընտրում են ունենալ իրենց մարդը, որը կապված կլինի իրենց հետ, իսկ ավելի լավ է՝ կախված, ապա ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել, լեզու գտնել ցանկացածի հետ, հատկապես նրանց, ովքեր սիրում են փող եւ իշխանություն: Հնարավո՞ր է, որ միասնական թեկնածուն ինքը լինի. այս հարցին Մանուչարյանը պատասխանեց. «Ես կազատեմ ձեզ այդ հոգսից»: www.a1plus.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել