Լրահոս
Օրվա լրահոսը

Բա գիտեք՝ հե՞շտ է

Սեպտեմբեր 20,2002 00:00

Բա գիտեք՝ հե՞շտ է Համալսարանն ավարտեցինք, պետական քննություններ հանձնեցինք, դիպլոմային աշխատանք պաշտպանեցինք՝ ի՞նչ է մնում լիարժեք երջանկության համար: Մի փոքր ու անմեղ պարգեւ՝ դիպլոմ: Մեծն Սահակ Պարթեւի եւ Մեսրոպ Մաշտոցի արձանն է: Ինչպես ասվում է, ժողովուրդը երբեք չի սխալվում: Ժողովրդի լավագույն ներկայացուցիչներից մեկից վարկած լսեցի, որ արձանի մակագրությունը վրիպակ է՝ սա Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի արձանն է: Կարեւոր չէ՝ ինչ գնահատականներ են դրված միջուկի մեջ, բարեբախտաբար, աշխատանքի ընդունելուց այն չեն ստուգում: Դեռ ուսումնական տարին չէր ավարտվել, իսկ ուսանողներից դիպլոմի համար արդեն հավաքեցին 1700-ական դրամ: Ունեւոր-չունեւոր, բոլորը մեկ մարդու պես զոհաբերեցին գումարը: Ճիշտն ասած, դիպլոմ ստանալու օրը, մեր պատկերացմամբ, դա ինչ-որ ուրախ, հանդիսավոր արարողություն պիտի լիներ մեր կյանքում: Թվում էր՝ դեկանը կհանձնի մեզ դիպլոմ, ձեռքներս կսեղմի եւ կշնորհավորի: Չարաչար սխալվում էինք: Պարզվեց՝ դիպլոմը հանձնելու են ԵՊՀ-ի կենտրոնական շենքի անփույթ աշխատակիցները: Չէի էլ կարծում, որ դա այդքան դժվար աշխատանք է՝ ընդամենը համեմատել անձնագրի ու դիպլոմի տվյալները եւ հանձնել ուսանողին այդ չարաբաստիկ փաստաթուղթը: Հուլիսից սկսած, ամսվա մեջ մեկ կամ երկու օրվա, այն էլ՝ կես ժամվա, ընթացքում պետք է հասցնեինք գալ ու ստանալ դիպլոմը: Սակայն այդ օրերն ու ժամերը ուսանողներից թաքցնում էին: Մի կերպ, կարելի է ասել, ծանոթի միջոցով տեղեկություն ստանալուց հետո ներկայացանք համալսարան: Համապատասխան բաժնի աշխատողը (ափսոս՝ անունը չգիտեմ) չէր բարեհաճել իր գործերն այնպես դասավորել, որ մեզ էլ մի քիչ ժամանակ հատկացներ: Միաժամանակ նա գիտակցում էր, որ եթե ընկնի վտանգավոր ուսանողների ձեռքը, պրծում չի լինի: Նա հնարամտորեն դռանը հետեւյալ գրությունն էր փակցրել՝ «Երկու օրից եկեք»: Եկանք: Կարեւորը, որ ամեն ինչ լավ է վերջանում, եւ ուսանողներին չեն ստիպում հանցագործ դառնալ: Միեւնույն է՝ պրծում չկա Դեռ չհասցրին դասախոսները փոքր-ինչ հանգստանալ չորրորդ կուրսերի ուսանողներից, հույս փայփայելով, որ այլեւս չեն տեսնվի, երբ նոր ուսումնական տարին սկսվեց եւ վերոհիշյալ ուսանողները որոշեցին շարունակել ուսումը մագիստրատուրայում: Ի դեպ, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ուսանողների քանակը ահագին շատացել է, քանի որ ասեղ գցելու տեղ չկար: Սկզբից բացատրեցի դա նրանով, որ տարին դեռ նոր է սկսվել, առաջին կուրսեցիները դեռ չեն հասկացել, որ դասախոսություն լսելով անիմաստ ժամանակ վատնելու փոխարեն՝ կարելի է սրճարան գնալ: Այնուամենայնիվ, վստահ կարող եմ ասել, որ ռուս բանասիրական ֆակուլտետի ուսանողների քանակը անցած տարիների համեմատ աճել է գրեթե երկու անգամ: Այս տարի առաջին կուրս են ընդունվել 72 ուսանող, չորս տարի առաջ՝ 48 էր: Նույն այս ֆակուլտետում պետպատվերում սովորելու համար անցողիկ բալն էր՝ 57, չորս տարի առաջ8230 նույնիսկ ամոթ է ասելը: Գնա մեռի, արի՝ սիրեմ Չի կարելի միանգամից չնշել, որ «սպիտակ» կոչված մասնաշենքում ուսանողներին անակնկալ էր սպասում՝ մի քանի լսարան վերանորոգվել են եւ սիրված դասախոսների անունն են կրելու՝ Լեւոն Մկրտչյանի, Լեւոն Ներսիսյանի: Հանդգնեմ նկատել, որ այս մարդիկ ավելի մեծ ուշադրության են արժանի: Ինչո՞ւ է պետք մարդկանց կաթվածի հասցնել, հուղարկավորել, հետո էլ ասել. «Ափսոս, ախր շատ լավ մարդ էր, տեղը չգիտեին»: Իսկ ուրիշ փոփոխություն, կարծես թե, չկա: Ռոմանա-գերմանական ֆակուլտետի ուսանողուհիները շարունակում են ցուցադրել հագուստն ու բջջայինները, հայ բանասիրականի ուսանողուհիները նույն հեզաճկուն, նազելի, խուփ բերան հայուհիներն են, արեւելագետները՝ ինչպես միշտ՝ անճաշակ, ռուս բանասիրականի աղջիկները չեն դադարում զուգարանում ծխել: Մ.ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ Սա էլ այն ժողովուրդն է թաքնվել թփերում, որ երբեք չի սխալվում: ԵՊՀ-ից մի փոքր ներքեւ այս ամենին հետեւում է Օզի Օզբորնը, որին մանուկ ժամանակ կրճատ Մաքսիմ Գորկի էին անվանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել