Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԻՑ ՏՈՒԺՈՒՄ Է ՈՒՍԱՆՈՂԸ

Սեպտեմբեր 18,2002 00:00

ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԻՑ ՏՈՒԺՈՒՄ Է ՈՒՍԱՆՈՂԸ Երկարաձգումն էլ ուսանողի պատճառով է Թեեւ «Կրթության մասին» ՀՀ օրենքով ամրագրված է, որ բուհական քննությունների ավարտից հետո 20-օրյա ժամկետում ուսանողների հրամանագրումը պետք է ավարտված լինի, սակայն, ինչպես եւ անցյալ տարի այս օրերին, վճարովի համակարգ ընդունված դիմորդների մի զգալի մասն իր կարգավիճակը չի պարզել: Իսկ 20 օրը վաղուց անցել է: ԿԳ նախարարը վերջերս ցանկալի չհամարեց վճարումների ժամկետը երկարաձգելը, քանի որ դրանից տուժում է ուսումնական պրոցեսը: Անցյալ տարի այս նույն օրը չվճարողների թիվը կազմում էր շուրջ 15 տոկոս: Այս տարի դեռեւս հստակ թիվ գրանցված չէ, բուհերն էլ ոչ մի կերպ չեն կարողանում որեւէ թիվ տրամադրել. մեր հարցումներին ի պատասխան` նրանք անգամ մոտավոր տվյալներ չեն ասում: Միայն Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը մեզ հայտնեց, որ երեկվա դրությամբ կատարվել է վճարումների 86 տոկոսը: Այս բուհում վճարումները ամեն տարի կարծես նույն հունով են ընթանում. անցյալ տարի այս նույն օրը վճարումների տոկոսը 85 էր: Այս տարի մանկավարժական համալսարանն ունի 925 վճարովի եւ ԱՏ տեղ, սահմանվածից 90-ով ավելի (մրցութային կիսաանցողիկ միավորների պարագայում բուհն ավելացրել է վճարովի տեղերը), այդ պատճառով էլ թափուր տեղերը հավանաբար չեն լրացվի: Խոսքն այն թափուր տեղերի մասին է, որ առաջացել է վճարովիից հրաժարված 7 դիմորդի՝ դիմումները հետ վերցնելու արդյունքում: Հետ վերցված դիմումները եղել են կերպարվեստի, երաժշտության, նախադպրոցական, պատմական բաժիններից: ԿԳՆ բուհերի վարչությունից մեզ հայտնեցին, որ վճարումների ժամկետները նորից երկարաձգվել են: Դրանք կսահմանեն բուհերը՝ ոչ ուշ, քան սեպտեմբերի 30-ը: Վարչության տվյալներով, ԵՊՀ-ն երեկվա դրությամբ ունի 120 չվճարում, տնտեսագիտական համալսարանը՝ 100, անցյալ տարվա 34-ի դիմաց, իսկ բժշկական համալսարանում դեռեւս վճարը չի մուծել 50 հոգի: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել