Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻԱԳՆՈԶԸ՝ ՀԱՅՀՈՅԱԽՈՍ

Սեպտեմբեր 17,2002 00:00

ԴԻԱԳՆՈԶԸ՝ ՀԱՅՀՈՅԱԽՈՍ Կա այդպիսի հիվանդություն, երբ հիվանդն իր կամքից անկախ արձակում է հիշոցներ։ Իսկ ոմանց համար էլ հայհոյանքն ուղղակի ինքնաբավարարման միջոց է։ Արժե, թերեւս, որ Աջափնյակ համայնքի «Վան» համատիրության էներգացանցի պետ Վովա Պետրոսյանը, որ սպասարկում է 16 եւ 17 թաղամասերը՝ դիմի «այլ մասնագետների»՝ պարզելու, թե իր հետ կատարվողը այս երկու դեպքերից մե՞կն է, թե՞ որեւէ երրորդը։ Որ նա աշխատակիցների հետ է հայհոյանքներով խոսում՝ նրանց պատվախնդրության հարցն է, բայց Վովա Պետրոսյանի հայհոյասիրությունը որոշակի հաճախականությամբ ունենում է այլ դրսեւորումներ էլ։ Իր արծաթափայլ «09»-ով նա դուրս է գալիս «որսի». ընտրում փոքրիշատե աչքի ընկնող մի կին եւ սկսում հայհոյանքներ տեղալ նրա հասցեին։ Ականատեսների վկայությամբ, խեղճ կանայք փորձում են ճանապարհը փոխել, թաքնվել, բայց Վովա Պետրոսյանը հետապնդում է նրանց եւ շարունակում տեղալ յոթհարկանի հայհոյանքներ։ Նման հայհոյանքային հարձակման ենթարկված կանանցից մեկի ամուսինն ամիսներ առաջ ջարդուխուրդ էր արել կեղտոտ բառապաշարով էլեկտրիկին։ Մեկ ուրիշը փորձել էր պատիվ պահանջել եւ կոպտորեն վռնդվել էր Պետրոսյանի առանձնասենյակից։ Իզուր են եղել նաեւ խուլիգանին իրավապահ մարմինների միջոցով կարգի հրավիրելու փորձերը. ընթացք չեն տվել։ Խնդիրն այն է, որ Վովա Պետրոսյանը ղարաբաղցի է՝ մեծ շրջապատով, կապերով։ Ուստի եւ անպատիժ պիտի շարունակի հայհոյել կանանց, որոնց միակ մեղքն այն է, որ պատահականորեն հայտնվել են նրա տեսադաշտում։ Սեփ. լր. Հ. Գ. Խնդրո առարկայի հետ այնքան էլ չառնչվող մի հարցադրում. ի՞նչ միջոցների շնորհիվ էլեկտրիկ Վովա Պետրոսյանը մեքենաների հավաքածու ունի՝ «09», «Ջիփ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել