Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՔ Է ԳՆԱԼ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Սեպտեմբեր 17,2002 00:00

ՊԵՏՔ Է ԳՆԱԼ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, պատասխանելով միասնական ծրագրի վերաբերյալ հարցին, ասաց. «16-ի ծրագրային հարցերը պետք է քննարկվեն 16-ի շրջանակներում։ Չեմ կարծում, ճիշտ մոտեցում է իրար հետ մամուլի միջոցով աշխատելը։ Մենք կարող ենք ներսում այդ հարցերը քննարկել»։ «Ազատություն» ռ/կ-ին Ստեփան Դեմիրճյանն ասել է նաեւ, որ բոլոր կուսակցություններն էլ ունեն իրենց ծրագրերը եւ իրենց իրավունքն է սեփական ծրագրերը ներկայացնելը։ Սեփական ծրագիր ունի նաեւ Ժողովրդական կուսակցությունը, «որը մտադիր չէ հրաժարվել իր ծրագրից»։ ՀԺԿ ծրագիրը հիմնված է 98-ին ժողովրդի քվեն ստացած Կարեն Դեմիրճյանի ծրագրային դրույթների վրա. «Իհարկե, մենք պատրաստ ենք գնալ փոխլրացման, հարստացման ճանապարհով, մենք պատրաստ ենք տեսնել այն լավը, որ կա մյուս բոլոր ծրագրերում, նաեւ պետք է ավելացնեմ, որ շատ դեպքերում արհեստական աժիոտաժ է ստեղծվում ծրագրերի շուրջը, եւ պետք է ընդգծեմ, որ պակաս կարեւոր չէ, թե ովքեր են կատարելու ծրագրերը»։ Միասնական ծրագրի եւ միասնական թեկնածուի մասին, այսինքն, այսօր վաղաժա՞մ է խոսել։ Ստեփան Դեմիրճյանն «Ազատությանը» տված հարցազրույցում հիշեցնում է. «Չմոռանանք, որ 16-ը դեռ դաշինք չէ, բայց պետք է գնանք համախմբման ճանապարհով։ Սա է ճիշտ ուղին բոլոր դեպքերում»։ Ըստ Ստեփան Դեմիրճյանի՝ վաղաժամ է խոսել միասնական թեկնածուի մասին, բայց եւ վաղաժամ է խոսել միավորման պառակտման մասին. «Իհարկե, ունենք դաշինքների դառը փորձ, միայն «Միասնությունը» նկատի չունեմ, սակայն ես էլ եմ շատ հանդիպում մարդկանց հետ, եւ նկատելի է, որ ընդհանուր առմամբ 16 կուսակցությունների համախմբումը դրական լիցք է հաղորդել, սպասումներ, ակնկալիքներ կան»։ Ըստ Ստեփան Դեմիրճյանի՝ քաղաքական ուժերը պարտավոր են հետեւել այդ պահանջին եւ գնալ կոնսոլիդացման ճանապարհով։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել