Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՁՈՐՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼԸ

Սեպտեմբեր 14,2002 00:00

ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՁՈՐՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼԸ Մինչ Կենտրոնի թաղապետի ընտրության նախապատրաստական փուլում հավակնորդների անվստահելի վստահված անձինք կփորձեն տեսական հարթություն տեղափոխել ընտրարշավը, Իսրայելյան 21 շենքի բնակիչները (Սուրբ Սարգիս եկեղեցու հարեւանությամբ) մտահոգված են դիմացի ձորի անվտանգության խնդրով։ Բանն այն է, որ ձորը բաց է եւ մութն ընկնելուն պես այնտեղ հայտնվողները չգիտեն, թե կես րոպե անց ինչ կպատահի իրենց հետ (կես քայլ՝ եւ իրենք կհայտնվեն կիրճում)։ Բնակիչները հիշեցին, թե ինչպես անցյալ տարի դեկտեմբերի 31-ին, երեկոյան, 08 մակնիշի մի ավտոմեքենա (3 ուղեւորով) ընկավ ձորը։ Բարեբախտաբար, զոհեր չեղան։ Սակայն դա դաս չեղավ անվտանգության գոտու մասին մտածելու։ Մեր լուսանկարման պահին շենքի մի բնակիչ հայտնեց, որ իր հաշվարկով 10 բետոնե ծաղկաման բավարար կլինի արգելապատ «ստանալու» համար։ 10 ծաղկամանն ի՞նչ է թաղապետի հավակնորդ թեկնածուների համար։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել