Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեր վիճակն ավելի է դուր գալիս, բայց դրան լավ ասել՝

Սեպտեմբեր 14,2002 00:00

Մեր վիճակն ավելի է դուր գալիս, բայց դրան լավ ասել՝ չի կարելի Խորհրդային Միության փլուզումից հետո, ԽՍՀՄ հանրապետությունների ժողովուրդների միջեւ երկխոսությունն ու շփումները գրեթե հիմնովին դադարեցին: Հանրապետությունները դարձան առանձին երկիր-պետություններ, մոռացան, որ հարեւան են գոնե աշխարհագրորեն, ու ամեն մեկն ընթացավ իր ուղով: Այսօր մենք այդ երկրների ու ժողովուրդների մասին հիմնականում քաղաքական ինֆորմացիայով ենք սնվում՝ ովքեր են իշխանության գլուխ կանգնած, որտեղ՝ ինչ տեռորիստական ակցիա կատարվեց, ընտրությունները որտեղ՝ որքանով կեղծվեցին, որտեղ՝ ինչ միտինգ եղավ, ով՝ ում սպանեց: Մեր երկրներում տիրող վիճակի, խնդիրների մասին խոսելիս՝ պարտադիր, սակայն չգիտես ինչու, համեմատվում ենք Ամերիկայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի պես երկրների հետ: Վերջերս հայտնի ֆոտոլրագրողներ Ռուբեն Մանգասարյանը եւ Գերման Ավագյանը «Ֆոտոտեղեկատվական աջակցություն Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի լրատվամիջոցներին» նախագծի (գաղափարի եւ նախագծի հեղինակ՝ Ռ. Մանգասարյան) շրջանակներում սեփական ավտոմեքենայով մեկնեցին ֆոտոտեղեկատվության փոխհամագործակցության սեմինարի՝ Ինգուշեթիա: Ըստ մամուլի որոշ հրապարակումների, Վրաստանում ոստիկանը պարտադիր կանգնեցնում է հայկական համարանիշով ցանկացած ավտոմեքենա, անկախ այն բանից՝ վարորդը խախտում կատարե՞լ է, թե՞ ոչ: Սեփական ավտոմեքենայով Հայաստանից Ինգուշեթիա ճամփորդությանը հայ լուսանկարիչները հումորով էին վերաբերում Վրաստանի ճանապարհի խոչընդոտներին: Տպավորությունը միանշանակ չէ: Մենք ենք մեղավոր: Հայերս այնքան ենք սովորեցրել փող տալուն, որ հիմա էլ պետք է հակառակը սովորեցնենք: Այդ երկիրը իրոք ծանր վիճակում է, մեզնից շատ ավելի վատ, եւ պարզ է, որ ներքին գործերի համակարգը փող չունի եւ «նստած» է կոռուպցիայի վրա: Սահմաններն ավելի շատ դժվար են Հյուսիսային Կովկասում, քան Վրաստանում, այնտեղ դա լրիվ վերածվել է առեւտրի, որտեղ ՆԳ աշխատողն առանց ամաչելու կարող է ասել՝ «եթե դուք տասը հոգի եք, ուրեմն ամեն մեկդ ինձ պետք է տաք 100 ռուբլի, որ անցնեք», իսկ եթե չես տալիս՝ պրոբլեմներ են սկսվում:8230Վրաստանում հայերի նկատմամբ ճնշումներ, իհարկե, կան, օրինակ, աշխատանք ունենալու համար ազգանուններ են փոխում:8230Բայց դարձյալ միանշանակ դժվար է ասել՝ ինչպիսին է վիճակը, որտեղ է ավելի լավ կամ ավելի վատ: Վրաստանում զարմացրել էր նաեւ այն, որ մաքսային ծառայություն ասվածը ընդամենը մի «դոմիկ» էր, որում քաղաքացիական համազգեստով ինչ-որ քաղաքացիներ, չգիտես ինչու, անհեթեթ հարցեր են տալիս, որոնց ստիպված ես պատասխանել կամ առանց համազգեստի ոստիկանի սուլոցից կանգնել, ավելին՝ երկար բացատրել, թե ինչու ես անձնագրիդ լուսանկարում մորուքով, իսկ լրագրողական վկայականում՝ սափրված: Եվ վերադառնալիս, տեսնելով հայ սահմանապահ զինվորներին, հպարտ ես զգում՝ այնտեղ տեսած «դոմիկներից», սահմաններից, այդ սահմանները պահպանողներից հետո:8230Իհարկե, սա չափանիշ չէ՝ ասելու համար, թե Հայաստանն ամենալավ վիճակում է8230: «Դոմիկում» տեղակայված մաքսային ծառայության գործունեությունը կարող է ոչնչով չտարբերվել ճոխ պատերով ու վերանորոգված շենքի բովանդակությունից: Կամ՝ սպորտային համազգեստով, ձեռքի շարժումով ավտոմեքենաներ կանգնեցնող ոստիկանը մեր համազգեստովից: Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել