Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՐԵԱԾԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Սեպտեմբեր 13,2002 00:00

ՔՐԵԱԾԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է 2000թ. «Առավոտի» թիվ 194-ում («Իրավունք», հետաքննություն թիվ 7, «Գոլոս Արմենիի» թիվ 129 թերթերում) տպագրվեց ՀՀ ՆԳՆ տրանսպորտի ՆԳ վարչության պետի տեղակալ Համլետ Սարգսյանի բաց նամակը ՀՀ նախագահին, փաստելով ապացուցված իրողություններ, որոնք լռության են մատնվել ներկա իշխանությունների համապատասխան մարմինների կողմից։ «Ըստ էության,- ասում է մեզ Համլետ Սարգսյանը,172 ավելի մեծ թափով շարունակվում է իրավապահ մարմիններում գործեր սարքելու եւ պարտակելու գործընթացը, որի մեջ ընդգրկվածները արագորեն բարձրանում են պաշտոնական սանդղակներով վեր, ավելի մեծ ավերածություններ կատարելու հասարակական կյանքում եւ իրենց տերերին հաճոյանալու համար։ Նրանք պատահականորեն չեն ընտրվում, գնահատվում են իրենց «նվիրվածությամբ» եւ «փորձառնությամբ», ֆիզիկական ու բարոյական հարվածներ հասցնելով, առաջին հերթին, հենց իրավապահ մարմինների պրոֆեսիոնալ, ազնիվ, օրինավոր աշխատակիցներին՝ «դուրս մղելով նրանց համակարգից, ձեռքերին ավելի մեծ ազատություն տալու անհագուրդ ախորժակով»։ 1994թ. ապրիլի 4-ին ծառայական պարտականությունները կատարելիս Հ. Սարգսյանը բախվել է 90-ական թթ. հանրապետությունում բազմաթիվ սպանություններ կատարած ներքին զորքերի աշխատակից Սահակ Բալյանի հետ (Վահան Հարությունյան + մյուսներ» քրգործով), կանխելով նրա կողմից շարունակվող չարամիտ խուլիգանությունը եւ փրկելով մի շարք քաղաքացիների, որոնք նրա կողմից ստացել էին մարմնական վնասվածքներ։ Արդյունքում կատարելով բանդաների պարագլուխների հրահանգները, այն ժամանակ էրեբունու շրջանի դատախազ Վանիկ Սաֆարյանը եւ նույն դատախազության քննիչ, այժմ ՀՀ գլխավոր դատախազության «կարեւորագույն» գործերի քննիչ Վարդան Ժուլվերի Մուրադյանը ապօրինի քրգործ սարքեցին նրա նկատմամբ՝ իշխանազանցություն մեղադրանքով։ «Վերջինս քրգործում ներգրավեց ոչ ականատես «վկաների», պարտադրեց նրանց ակնհայտ սուտ ցուցմունքների եւ դատավոր Ռ. Թովմասյանի հետ ինձ դատապարտեցին երեք տարվա ազատազրկման, դատավոր, որը բախտի քմահաճույքով դարձավ այդ նույն բանդայի դատավարության դատավոր, «չհիշե՞ց» այն ավերածությունը, որ կատարեց տարիներ առաջ Սաֆարյանների եւ Մուրադյանների հետ միասին, երբ կարելի էր կանխել հետագա սպանությունները, քան թե դառնալ դրանց առաջ խոնարհաբար դուռ բացողներ։ Նախաքննության ժամանակ Վ. Մուրադյանին ասել էի. «Եթե դու օրինավոր ծնողների զավակ ես, ապա ինձ ասա՝ համոզվա՞ծ ես նրանում, ինչում մեղադրում ես ինձ։ Եվ նա թքելով իր իսկ ծնողների արժանապատվության վրա, քմծիծաղ տալով ասաց, որ «նման խոսքեր ես շատ եմ կուլ տվել, կարեւորը իմ գործը առաջ տանելն է»,172 շարունակում է Հ. Սարգսյանը։ Իրենց գործերը առաջ տանելու մղումն էր, որ իշխանության եւ իրավապահ մարմիններում հայտնված մի շարք «երեւելիներ» թալանի, ռեկետի եւ կոռուպցիայի ճանապարհով տնտեսական մեծ ներուժ եւ հարստություն կուտակեցին։ «1993թ. սեպտեմբերի 29-ին, երբ հերթապահում էի տրանսպորտի ՆԳ վարչությունում, Էրեբունու ժամանակավոր պահման մեկուսարանից մեզ մոտ բերեցին արդեն հինգերորդ օրը ձերբակալված ն/ծ մայոր Ռաֆայել Սարգսի Խաչատրյանին՝ ակնհայտ խոշտանգումների եւ մարմնական վնասվածքների հետքերով։ Նախկինում բարձրաստիճան այդ սպան թողել էր տուն-տեղ, ընտանիք, պաշտոն, հավաքագրել, կազմակերպել էր կամավորական զինվորական գումարտակ, դարձել նրա շտաբի պետը, մասնակցել հայրենիքի սահմանների պաշտպանությանը եւ մարտերին, մրցութային կարգով դարձել էր կառավարության կողմից «Զվարթնոց» օդանավակայանում անվտանգության ապահովման «Սեքյուրիթե սերվիս» ծառայության ղեկավարներից մեկը, ծավալել անխնա պայքար ռեկետի եւ կոռուպցիայի դեմ, կարճ ժամանակահատվածում կարգուկանոն հաստատելով օդային գլխավոր դարպասում։ Դա շատ էր «վշտացրել» «Զվարթնոցում» ծվարած որոշ իրավապահ կառույցների ղեկավարների եւ նրանց տերերին։ Եվ ահա, կազմակերպելով շոու, նրան դրսից ներս կանչելով, արտասահմանից ժամանած ՀՀ նախագահին դիմավորած եւ քաղաք ճանապարհած կառավարության անդամների առջեւ ցուցադրական ձերբակալում եւ զինաթափում են, կեղծ մեղադրանք են առաջադրում իբր ապօրինի զենք կրելու համար։ Կասեցնում են անմիջապես անվտանգության ապահովման այդ ծառայության իրական գործունեությունը՝ հեռացնելով նրա ղեկավարին միլ. փոխգնդապետ Ալբերտ Միրզոյանին, օդանավակայանը վերադարձնելով նախկին քրեածին վիճակին։ Մի քանի օր անց, ընկերների, բարեկամների, հասարակության ճնշման ներքո, այդ գործը կարճվեց, բայց բռնությունները շարունակվեցին»,172 ասում է Հ. Սարգսյանը։ Վերջինիս եւ Ռ. Խաչատրյանի դեպքում ՆԳՆ-ում ոչ մի ծառայական քննություն չանցկացվեց եւ նրանք բռնի պաշտոնաթող արվեցին։ Իշխանափոխությունից հետո Ռ. Խաչատրյանը բազմիցս առաջարկեց իր ծառայությունները երկրում օրինականություն հաստատելու եւ պայքարելու կոռուպցիայի ու կազմակերպված հանցագործությունների դեմ, բայց մերժվեց, դիմումները լռության մատնվեցին, սպառնացին չշարունակել անհանգստացնել իրենց, իսկ նրա նկատմամբ բռնություն իրականացնողները այժմ իրավապահ մարմիններում բարձր պաշտոններում են (գուցե այս հոդվածը նպաստի նրանց պաշտոններն էլ ավելի բարձրացնելուն եւ նոր շքանշաններ տալուն, ինչպես եղավ վերոնշյալ հրապարակումներից հետո)։ Եղել է այն, որ քրեապետության առաջացումը դարձել է հանրապետությունում փաստական իրողություն։ Չպատժված հանցագործները եւ նրանց հովանավորները տիրոջ պես ազատ շրջում են Հայաստանում, անընդհատ հոսքով ներխուժելով իշխանական, դատական, իրավական համակարգ, ձեռք բերելով տնտեսական հզոր լծակներ։ «Արդարացի հասարակություն ստեղծելը դարձել է տեսիլք, բայց եւ իրականություն, որում գտնվում ենք բոլորս։ Արթնանալ է պետք եւ ասել՝ վերջ։ Լուսաբացն է գալիս»,172 ասում են հեռացվածները։ «Առավոտի» իրավական բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել