Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՔՅԱՓԱԶԸ» «ՌԵԱԼԻ» ԴԵՄ

Սեպտեմբեր 13,2002 00:00

«ՔՅԱՓԱԶԸ» «ՌԵԱԼԻ» ԴԵՄ Հոկտեմբերի 20-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ընտրարշավը դեռ չի սկսվել, բայց որոշ լրատվամիջոցներ արդեն իսկ քարոզչություն են ծավալել ընդդեմ Կենտրոնի թաղապետ Արարատ Զուրաբյանի։ Այս առիթով ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Անդրանիկ Հովակիմյանն «Առավոտին» ասաց. «Թերթերից մեկը երեկ անթաքույց խանդավառությամբ գրել էր, թե իբր Կենտրոն համայնքում խուճապային տրամադրություններ են։ Նման բան հրապարակելը պարզապես անհեթեթություն է, քանի որ Արարատ Զուրաբյանից բացի, Կենտրոնի թաղապետի որեւէ լուրջ թեկնածու դեռեւս չկա։ Թաղապետի մյուս թեկնածուն, որին աջակցելու պատրաստակամություն են հայտնել քաղաքական որոշ ուժեր, եւ որը վայելում է իշխանավորների հովանավորությունը, ընտրարշավը դեռ չսկսված՝ «Ընտրությունների մասին» օրենսգրքի տասնյակ խախտումներ է արել։ Նա Զուրաբյանին լուրջ մրցակից լինել չի կարող, ճիշտ այնպես, ինչպես Կիրովաբադի «Քյափազը» չի կարող մրցել, ասենք, Մադրիդի «Ռեալի» հետ։ Իմ տպավորությունն է, թե իշխանությունները նախապատրաստում են այլ՝ ավելի լուրջ թեկնածու, քանզի ակնհայտ է, որ հրապարակում հայտնված անունը զուրկ է ոչ միայն հաղթելու, այլեւ՝ արժանապատվությամբ պարտվելու հնարավորությունից։ Կամ էլ իշխանությունները հույսները դրել են կեղծիքների, փողի, զոռբայության եւ այլ կեղտոտ տեխնոլոգիաների վրա։ Սա մեզ ամենեւին չի անհանգստացնում, քանի որ բոլոր հնարավորություններն ունենք ցանկացած կեղծիքի դեմն առնելու, ունենք նաեւ Կենտրոն համայնքի բնակիչների ճնշող մեծամասնության աջակցությունը»։ Անդրանիկ Հովակիմյանն անդրադարձավ նաեւ ՀՌԱԿ պաշտոնաթերթում հրապարակված մի արտահայտության, որը ծնվել է Արարատ Զուրաբյանին անձնական վիրավորանք հասցնելու նպատակով. «Իրենց կարծիքով, սրամիտ որակում են գտել՝ «փրչոտ Արարատ»։ Այս առիթով պետք է խոստովանել, որ Հայաստանի բոլոր նորմալ տղամարդիկ Ռուբեն Միրզախանյանի համեմատ իրոք որ փրչոտ են»։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել