Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ «ԿԳՐԱՎԻ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ

Սեպտեմբեր 11,2002 00:00

Ո՞Վ «ԿԳՐԱՎԻ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ «Հայկական ավիաուղիներ»172ի պաշտոնական՝ փաստաթղթային, սնանկ ճանաչելու գործընթացը, հավանաբար բավականին ժամանակ կպահանջի, քանզի ՀՀ կառավարությունը դեռեւս որոշակի մեխանիզմներ չունի ՀԱՈՒ172ի կուտակած ահռելի պարտքերի հնարավոր մարման համար։ Սակայն, ավիաընկերության փաստացի սնանկ վիճակը ենթադրում է, այսպես կոչված, փոխարինողի ի հայտ գալը։ Այդ տեղին, ինչպես մենք արդեն անդրադարձել ենք, հավակնում է «Հայկական միջազգային ավիաուղիներ» նորաստեղծ ավիաընկերությունը։ Բայց ինչպես պարզվում է՝ ՀՄԱ172ն միակ հավակնորդը չէ։ «Առավոտի» ունեցած հավաստի տեղեկություններով՝ ՀԱՈՒ172ին փոխարինելու հավակնություն ունի նաեւ «Սիբիրավիա» ավիաընկերությունը։ «Սիբիրավիան» հայկական օդային շուկայում աշխատում է յոթ տարուց ավելի։ Սկզբում այն իրականացնում էր Նովոսիբիրսկ172Երեւան չվերթը։ Վերջին մեկ տարվա ընթացքում դառնալով «Վնուկովյան ավիաուղիներ» ավիաընկերության խոշոր բաժնետերերից մեկը, այժմ «Սիբիրավիա» ավիաընկերության դրոշակով իրականացնում է նաեւ Մոսկվա172Երեւան172 Մոսկվա չվերթը։ Իր գործունեության այս ընթացքում «Սիբիրավիան» արդեն հասցրել է գործընկերների մոտ որոշակի «կարծիք» ձեւավորել։ Մասնավորապես, «Առավոտի» ունեցած հավաստի տեղեկություններով, «Սիբիրավիայի»՝ հայաստանյան գործընկեր ընկերությունների պարտքն անցնում է 1 մլն դոլարից։ «Զվարթնոց» օդանավակայանային ընկերությունները դեռեւս չեն վճարվել հունիս172հուլիս ամիսներին կատարած աշխատանքի դիմաց։ Հայաստանում, ինչպես նաեւ այլ երկրներում կուտակած պարտքերի արդյունքում, ավիաընկերությունն արդեն իսկ հասցրել է հրաժարվել որոշակի ուղղություններով թռիչքների ապահովումից։ Սակայն հայաստանյան օդային շուկայում բավականին լուրջ հավակնություններ ունեցող ավիաընկերության ղեկավարները՝ համեմատելով իրենց ցանկություններն ու հնարավորությունները, հավանաբար վերջնական եզրակացության են հանգել՝ հնարավորինս մարել պարտքերը։ Քանզի, եթե ամառային՝ չվերթներով հագեցած այս հատվածում կուտակված պարտքերին ավելանան նաեւ աշնանային թռիչքների պարտքերը՝ ավիաընկերությունը պարզապես կզրկվի թռիչքներ իրականացնելու իրավունքից։ Ի դեպ, ոլորտից լավատեղյակ «Առավոտի» հավաստի աղբյուրները փաստում են, որ պարտքերի մարումն իրականացվում է վերցրած վարկերի հաշվին։ Իսկ այս փաստը մասնագետներն այսպես են գնահատում. «Կուտակված պարտքը ամեն գնով չմարելու դեպքում, ընկերությանն ավելի լուրջ վտանգ է սպառնում։ Բացի այդ, գումարը չվճարելու տույժի տոկոսներն անհամեմատ բարձր են ստացված վարկերի տոկոսներից»։ Սա ընկերության ֆինանսական վիճակի մասին, ինչ վերաբերում է աշխատանքների կազմակերպմանը՝ ցավոք, վերջին շրջանում մեր ուղեւորներին օդանավակայանային շիլաշփոթ վիճակը լավ է ծանոթ։ Բերենք ամենաթարմ օրինակը. սեպտեմբերի 8172ի Մոսկվա172Երեւան172Մոսկվա թռիչքն իրականացնող օդանավը «Զվարթնոց» օդանավակայանում պետք է վայրէջք կատարեր տեղական ժամանակով 15.00172ին եւ 17.35172ին Երեւան172Մոսկվա ուղղությամբ թռիչք իրականացներ։ Մինչդեռ, սեպտեմբերի 9172ի առավոտյան ժամը 7172ին է միայն օդանավը վայէջք կատարում։ Այն էլ՝ ԻԼ 86 օդանավի փոխարեն, որը տեղափոխելու էր մոտ 300 ուղեւոր, ՏՈՒ172154 օդանավ էր եկել, որն ընդամենը մոտ 150 ուղեւոր փոխադրեց։ Հաջորդ երկու օրերին, բնականաբար, այս շփոթ վիճակը շարունակվեց։ Ըստ մասնագետների, «տպավորություն է ստեղծվում, թե «Սիբիրավիան» իմիջիայլոց է վերաբերվում մեր շուկային»։ Իսկ առհասարակ, օդային շուկայի ոչ տեղական, այլ դրսի ավիաընկերության կողմից կառավարվելը՝ նշանակում է տվյալ երկիրը դարձնել 5172րդ ազատության գոտի։ Այսինքն՝ ով, երբ եւ ինչպես ցանկանա՝ կարող է օգտագործել տվյալ երկրի օդային տարածքները։ Ըստ ոլորտի մասնագետների՝ միայն իրենց չհարգող պետությունները կարող են թույլ տալ այդ կերպ «օգտագործել» սեփական օդային տարածքները։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել