Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԷԻՆ ՇԱՀԵԼՈ՞Ւ

Սեպտեմբեր 06,2002 00:00

ՉԷԻՆ ՇԱՀԵԼՈ՞Ւ Ժամանակին «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դրվատանքով էր խոսում «Ա1+»-ի՝ իր վերաբացման խնդիրը չքաղաքականացնելու եւ զուտ իրավական ճանապարհով լուծելու դիրքորոշման մասին: Նա վստահություն էր հայտնում, թե նման մոտեցումը հաջողություն կբերի հեռուստաընկերությանը: Մինչդեռ ձախողվեցին դատական ատյանների միջոցով խնդիրը լուծելու բոլոր փորձերը: Մերժվեց անգամ սպառողների հայցը, որոնք բողոքում էին տեղեկություններ ու գաղափարներ ստանալու իրենց միջազգայնորեն ճանաչված իրավունքի ոտնահարման դեմ: Այս ամենն ապացո՞ւյց չէ, որ նման խնդիրներ լուծելիս իրավական ճանապարհը դատապարտված է՝ «Առավոտի» այս հարցին ի պատասխան՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Նույնիսկ ամենամեծ արժեքները, որոնք օգտագործվում են քաղաքական այս կամ այն թեւի կողմից, փոշիանում են իրականության մեջ: Ընդսմին, բնականաբար դրական եմ գնահատում «Ա1+»-ի գործառույթները, չքաղաքականացնելու դիրքորոշումը: Բայց այդ ժամանակի մեջ քաղաքական ուժերը սկսեցին օգտագործել «Ա1+»-ին եւ այսօր բոլորովի՜ն մոռացել են, զբաղված են իրենց խնդիրներով: Ավարտված դատավարության վերաբերյալ մեկնաբանություններ անել չեմ կարող, քանի որ չեմ էլ հասկանում, թե ինչի համար են դատի տվել: Չեմ կարողանում գիտակցել՝ սպառողի շահե՜ր, չգիտեմ ինչե՜ր, այսպես ֆանատիկ, լիրիկական զգացումներով… Եվ կատարողներն էլ գիտեին, որ սա այն գործընթացը չէ, որտեղ պիտի շահեին. համենայն դեպս, շրջանակ է, որի սահմաններում կարող են գործել եւ իրենց ասելիքը կամ չասելիքն անընդհատ ներկայացնել հանրությանը»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել