Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՐՈՂՆԵՐՆ ԵՆ ԳՐՈՂԻՆ ԹԻԿՈՒՆՔ

Սեպտեմբեր 04,2002 00:00

ԳՐՈՂՆԵՐՆ ԵՆ ԳՐՈՂԻՆ ԹԻԿՈՒՆՔ Երբ ոտք ես դնում Արմավիրի մարզկենտրոն, թվում է, կյանքը այստեղ կանգ է առել։ Թերեւս հուշարձաններն այստեղ ավելի խոսուն են, քան մարդիկ։ Իսկ այդ հուշարձանների շարքում ամենաըմբոստը Արազափ գյուղում տեղադրված Թաթուլ Հուրյանի հուշարձանն է։ Այս տարի լրանում է նրա ծննդյան 90-ամյակը։ Եվ ես՝ որպես գրող, իմ պարտքն էի ուզում կատարել՝ հոբելյանի առթիվ տպագրելով նրան նվիրված մենագրություն։ Հավաքելով կենսագրական տեղեկություններ, ուսումնասիրելով պահպանված արխիվային նյութերը եւ նրա ստեղծագործությունները, որոշել էի մի յուրօրինակ գիրք ստեղծել ու կարծում էի, որ այն խանդավառությամբ կընդունվի թե Արազափում, թե շրջկենտրոնում։ Ափսոսում եմ, որ իմ նախաձեռնությունը թե՛ մարզպետարանում, թե՛ գյուղում բախվեց քար-անտարբերության։ Մյուս շրջանների բնակիչները, ունենալով Թաթուլ Հուրյանի նման բանաստեղծ, թերեւս կհպարտանային։ Ո՞ր գրագետ հայը չգիտե, որ Թաթուլը Չարենցի սիրելի սաներից էր։ Շատերին է հայտնի, որ հանճարեղ բանաստեղծն է ընտրել նրա գրական մականունը եւ խմբագրել Հուրյանի անդրանիկ ժողովածուն՝ «Հողի արյունը»։ Ցավում եմ, որ արմավիրցիները արժանիորեն չեն հարգում նրա հիշատակը։ Տեղին է հիշել, որ 1973-ին Արազափում բանաստեղծի հուշարձանը կանգնեցվեց միայն Գրողների միության շնորհիվ։ Ուրեմն ինչ, ստացվում է, որ գրո՞ղն է գրողի հիշատակը հավերժացնում։ Մի տխուր հանգամանք եւս. երեւի ոչ միայն կենդանի գրողները պիտի թիկունք ունենան մեծարվելու համար, այլեւ մեռածները։ ԺԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ Բանասիրական գիտությունների թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել