Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԻՐԱՆԸ, ԽԱՂՈՂԸ, ԵՐԳԻՉՆԵՐԸ

Սեպտեմբեր 04,2002 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԻՐԱՆԸ, ԽԱՂՈՂԸ, ԵՐԳԻՉՆԵՐԸ Այս տարվա դեկտեմբեր ամսին Սանկտ-Պետերբուրգում կայանալու է «Մենք եւ երաժշտությունը» միջազգային փառատոնը, որը կազմակերպել է ռուսական «Կուռքեր» պրոդյուսերական կենտրոնը։ «Կուռքերի» աշխատակից Վալերի Նովիկովն այս օրերին գտնվում է Երեւանում եւ, ինչպես ինքն է ասում, պայմանագրեր է կնքում իր նախընտրած հայկական պրոդյուսերական կազմակերպությունների հետ։ Վ. Նովիկովը տեղեկացրեց, որ «փառատոնին մասնակցելու են աշխարհի 16 երկրների էստրադային եւ ժողովրդական լավագույն կատարողները»։ Իսկ թե Հայաստանից ովքեր են մասնակցելու փառատոնին, դեռ պարզ չէ, քանի որ, ըստ «Կուռքեր» կենտրոնի աշխատակցի. «Ռուս հանդիսատեսը չափազանց քմահաճ է եւ պետք է ընտրել այնպիսիներին, որոնց ծափահարողներ լինեն»։ Հայկական ժողովրդական երգը Պետերբուրգի միջազգային փառատոնում ներկայացնելու առավելագույն շանսեր ունեն Մանիկ Գրիգորյանն ու Պապին Պողոսյանը, որոնց միջեւ էլ ընտրություն է ընթանում։ Էստրադային երգարվեստը ներկայացնելու հավակնություն ունեն Սյուզան Մարգարյանը, Նաիրա Տեր-Կարապետյանը, Վահե Դավթյանը, Սամվել Ծովակը եւ այլք։ Ի վերջո, կընտրվի այն միակը, որի ձայնային եւ արտաքին տվյալները կհամապատասխանեն փառատոնի կազմակերպիչների պահանջներին։ Ի դեպ, Վ. Նովիկովը զարմանում է, որ նման փոքր երկրում այսքան շատ երգիչներ կան։ Չէ՞ որ «Հայաստանը ծիրանի, խաղողի երկիր է»։ ՆԻԿՈԼԱՅ ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել