Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԻՐՔ-ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Սեպտեմբեր 04,2002 00:00

ԳԻՐՔ-ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ Երեկ տեղի ունեցավ տնտեսագետ-գիտնական, ակադեմիկոս, քաղաքական գործիչ Միքայել Քոթանյանին նվիրված «Կյանքի հավերժության խորհրդանիշը» խորագրով գրքի շնորհանդեսը։ Գիրքն իր մեջ ամփոփում էր բազմաթիվ հուշեր, խոհեր Միքայել Քոթանյանի մասին։ Շնորհանդեսին ներկա բոլոր բարեկամներն ու ընկերները շատ հուզված էին եւ Միքայել Քոթանյանի մասին անցյալով խոսելը նրանց խոր ցավ էր պատճառում։ Կրկնակի ցավ էին ապրում նրա զավակները, քանի որ շնորհանդեսի օրը լրանում էր նաեւ նրանց մոր 75-ամյակը։ Այսօր Մ. Քոթանյանի աշխատությունները շատ տնտեսագետների համար ուղեցույց են դարձել։ Իր աշխատություններում նա համարձակորեն առաջ է քաշել մինչ այդ «փականքի տակ» գտնվող հասկացություններ։ Նա առաջիններից էր, ով գրեց հասարակության սոցիալ-տնտեսական զարգացման օբյեկտիվ գործընթացի եւ դոգմայի վերածված տնտեսագիտության տեսական դրույթների միջեւ եղած հակասությունների մասին։ Շնորհանդեսին մասնակցող բազմաթիվ հյուրերն ակադեմիկոսին մեծարում էին առաջին հերթին իբրեւ մարդ, ժողովրդի անտրտունջ որդի։ Իբրեւ աշակերտ, Մ. Քոթանյանի ապրած ժամանակը Կամո Արեյանը համարում է «Մարդու ժամանակը՝ այնքան հայրենիքված, որ ամեն օրը, մտքի ու մտահոգության ամեն բառն անգամ Հայաստան երկիրն ու մարդն էին…»։ «Ես կուզենայի, որ հոգեպես ամայացած ու քաղաքականությունից կերպը կորցրած մեր ժամանակակիցներից շատերը գոնե մեկ անգամ բացեին ակադեմիկոս Քոթանյանի տան դուռը՝ տեսնելու համար, թե ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում ու մարդկային ի՞նչ արժեքներով է ապրել իրենցից ոչ պակաս պաշտոններ զբաղեցրած, սակայն բյուրեղյա մաքրությունը չկորցրած ու մեծարանքի արժանի այդ եզակի հայը»,- հուշերում նշում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Լ. ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել