Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԵՂԱՄՅԱՆԸ ԵԿԵԼ ԷՐ ՀՀՇ՝ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ

Սեպտեմբեր 04,2002 00:00

ԳԵՂԱՄՅԱՆԸ ԵԿԵԼ ԷՐ ՀՀՇ՝ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ Ներկայումս «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, իսկ նախկինում ՀՀՇ Մաշտոցի շրջանային կազմակերպության ղեկավար Պետիկ Գեւորգյանը պատասխանել է մեր թերթի օգոստոսի 29-ի համարում տպագրված «Բացահայտում» հրապարակմանը, որտեղ «Արմատ» կենտրոնի քաղխորհրդի անդամ Ստեփան Գրիգորյանը մասնավորապես բացահայտել էր, թե Արտաշես Գեղամյանը 1995-ին ՀՀՇ-ի հետ բանակցությունների եւ մասնավորապես՝ Պետիկ Գեւորգյանի ընդունարանում սպասելու հետեւանքով է դարձել ԱԺ պատգամավոր, թեեւ այդ ընտրատարածքում արձանագրվել էին լուրջ խախտումներ եւ ընտրությունները պետք է ճանաչվեին անվավեր։ «Մաշտոցի շրջանային ՀՀՇ կազմակերպությունը թիվ 27 օկրուգում ուներ իր թեկնածուն,- գրում է Պետիկ Գեւորգյանը։- Այս հրապարակման մեջ նշումը, թե «ընտրությունների օրը եղան մի քանի լուրջ խախտումներ»՝ չի համապատասխանում իրականությանը։ 1-ին եւ 2-րդ տեղերի միջեւ ձայների տարբերությունը շատ քիչ էր, իսկ ՀՀՇ-ի թեկնածուն զբաղեցրել էր 3-րդ տեղը։ Այդ ժամանակ 2-րդ տեղ զբաղեցրած պատգամավորության թեկնածուն բողոքարկել էր ընտրությունների արդյունքները։ Արտաշես Գեղամյանն առաջին անգամ Մաշտոցի շրջանային ՀՀՇ կազմակերպության գրասենյակ եկավ Մաշտոցի շրջանային ՀՀՇ կազմակերպության անդամ՝ 27 օկրուգային հանձնաժողովի նախագահի հետ։ Պատգամավորության թեկնածուն ուզում էր պարզել՝ ՀՀՇ-ի կողմից ընտրությունների արդյունքները բողոքարկվելո՞ւ են, թե՞ ոչ։ Եթե ՀՀՇ-ի կողմից արձանագրված լինեին լուրջ խախտումներ, հնարավորություն կընձեռվեր ընտրությունները չեղյալ համարել եւ նշանակել նոր ընտրություններ։ Այդ դեպքում Մաշտոցի շրջանային ՀՀՇ կազմակերպությունը կլիներ կողմ։ Իմիջիայլոց, Մաշտոցի շրջանային ՀՀՇ կազմակերպության գրասենյակ հաճախ էին գալիս ներկայիս եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ»։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել