Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՏԵՍՎԱԾ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ

Սեպտեմբեր 03,2002 00:00

ԱՆՏԵՍՎԱԾ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ 1988թ. դեկտեմբերի երկրաշարժի ժամանակ, ինչպես աղետի գոտու բոլոր վայրերում, այնպես էլ Լոռու մարզի Ստեփանավանի շրջանի Ագարակ գյուղում, ավերվեցին բնակելի տներ, դպրոցը եւ մանկապարտեզը։ Գյուղացիների ջանքերով կառուցվեցին փայտաշեն դպրոց եւ մանկապարտեզ։ Մոտ տասներեք տարի երեխաները սովորեցին այդ փայտաշեն դպրոցում։ 2001թ. վերջապես շահագործման հանձնվեց նորակառույց դպրոցը, սակայն փոխարենը մի քանի տարի առաջ փակվեց մանկապարտեզը։ Եվ այսօր գյուղի երեխաները բանաստեղծություններ սովորելու փոխարեն թափառում են փողոցներում եւ միայն անշնորհք բառեր սովորում։ Մինչդեռ մի քանի տարի առաջ մանկապարտեզի ավագ երեխաները, որոնք պետք է հաճախեին առաջին դասարան, նվերներով եւ բանաստեղծություններով շնորհավորում, ողջունում էին տասներորդ դասարանցիներին։ Այսօր այդ մանկապարտեզը չի գործում։ Ծնողները չգիտեն՝ գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվեն, որպեսզի ձմռանը իրենց գոյությունը պաշտպանեն, թե երեխաներին ետ պահեն վատ արարքներ գործելուց։ Մինչդեռ, եթե մանկապարտեզ լիներ, երեխաները կդաստիարակվեին, կսովորեին գեղեցիկ վարվելաձեւ եւ կպատրաստվեին դպրոցական կյանքին։ ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ Մոնթե Մելքոնյանի անվան համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել