Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿԵՂԵՑԻՆ՝ ՇՈՒԿԱՅԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ

Օգոստոս 31,2002 00:00

ԵԿԵՂԵՑԻՆ՝ ՇՈՒԿԱՅԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ Սուրբ հայրերից մեկի կարծիքով, Գյումրիի «կռվասեր, սակայն անընդմեջ աղոթող, Աստծո տան ճանապարհը չմոռացող» բնակիչներն ունեցան իրենց պատարագի ու ժամերգության տունը, սակայն առայժմ, չգիտես ինչու, թաղամասի ամենամեծ շուկայի հարեւանությամբ: Փենսիլվանիա նահանգի բնակիչ, սփյուռքահայ բարերար Սարգիս Հակոբյանի թոռնուհու՝ Անիի անունը օգնեց Գյումրիի Անի թաղամասի բնակիչներին սեփական աղոթատեղին ունենալու (վերջինս լսելով հիշյալ թաղամասի մասին, որոշել էր թոռնուհու պատվին նպատակն իրագործել նույն անունը կրող տեղանքում): «Հակոբ Մծբնեցի» եկեղեցու շինարարությունը սկսվել էր դեռեւս 2000 թվականի հունիսից։ Օրերս այն շահագործման հանձնվեց: Ինքնատիպ կառույցի կամ, ժողովրդի խոսքերով ասած՝ «սիրուն ժամի» ( հատկապես աչքի են ընկնում խաչերը, որոնք շեղվում են ավանդական ձեւից եւ մասնագետների գնահատմամբ, դիտելի են բոլոր կողմերից՝ թե՛ հյուսիսից ու հարավից եւ թե՛ արեւելքից ու արեւմուտքից) ճարտարապետը հանգուցյալ Բաղդասար Արզումանյանն էր, քանդակագործները Գետիկ Բաղդասարյանն ու Մաքսիմ Ղազարյանն են (առաջինը կատարել է գավիթի դիմաքանդակները՝ Գրիգոր Լուսավորչի, Թադեւոս եւ Բարդուղիմեոս առաքյալների, Տրդատ թագավորի, իսկ 2-րդը՝ դրսի մանրաքանդակները՝ խաչի, նռան, խաղողի, աղավնու եւ այլն): Շինարարությունն իրագործում էր Սպիտակի «Լամբարյան եւ ընկերներ» ՍՊԸ172ն: Վերջինիս տնօրեն Մկրտիչ Լամբարյանի հավաստմամբ, շինարարությանը հատկացվել էր 1մլն 100000 դոլար, իսկ զանգերի ու գեղարվեստական ձեւավորման մյուս հարցերը պիտի հոգա Մայր Աթոռը: Հիշյալ արարողությունը վերջին շրջանում Գյումրիում կատարվող իրադարձություններից ամենամեծն էր. բարերարին, կաթողիկոսին, ԱՄՆ դեսպանին տեսնելու, օրհնվելու, սուրբ նշխարներ ստանալու եւ կազմակերպված մյուս միջոցառումներին մասնակցելու նպատակով այստեղ էր եկել քաղաքի գրեթե ողջ բնակչությունը: Իրադարձության ընթացքը թույլ է տալիս ենթադրելու, որ այսուհետ թաղամասի կենտրոնում կյանքն ավելի է աշխուժանալու. եկեղեցու գործելու հետ միասին հայտնվեցին նոր մուրացկաններ, նոր մոմավաճառներ ու վաճառքի սեղաններ: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031