Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-ԻՆ ՊԵՏՔ Է ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՁԵՌՎԻ ՆՈՐԻՑ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԵԹԵՐ»

Օգոստոս 31,2002 00:00

«Ա1+»-ԻՆ ՊԵՏՔ Է ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՁԵՌՎԻ ՆՈՐԻՑ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԵԹԵՐ» Ասում է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Ռոյ Ռիվը 172Որքա՞ն կարեւոր է ձեր եւ ձեր գրասենյակի համար ինֆորմացիայի մատչելիության խնդիրը, եւ ինչպիսին է իրավիճակը Հայաստանում։ 172 Կառավարման համակարգի մասին տեղեկություն ստանալու անհատի իրավունքը ԵԱՀԿ գործունեության հիմքում ընկած հիմնարար չափանիշներից է։ Այդ պատճառով, խոսքի եւ մամուլի ազատության հետ միասին, ինֆորմացիայի ազատությունը մեզ համար չափազանց կարեւոր է։ Հայաստանում մենք արդեն առաջին դրական տեղաշարժն ենք տեսնում. անցյալ տարի Հայաստանի կառավարությունը եւ Ազգային ժողովը վավերացրին բնապահպանական տեղեկատվության վերաբերյալ Օրհուսի կոնվենցիան, որով օրենսդրությամբ քաղաքացիներին բնապահպանական տեղեկություն ստանալու իրավունք է տրվում։ Սրանից բացի, մեր ուշադրության կենտրոնում է նաեւ ավելի լայն իմաստով «Ինֆորմացիայի ազատության մասին» օրենքի գաղափարը, որով պաշտոնյաները պատասխանատու կդառնան, իսկ նրանց գործունեությունը՝ թափանցիկ։ Այս առումով ուրախ եմ, որ Ինֆորմացիայի ազատության վերաբերյալ օրենսդրության ընդունումը Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության առաջնային խնդիրներից է։ Հասարակական կազմակերպություններն արդեն մեծ աշխատանք են կատարել այս ոլորտում, օրինակ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, որն օրենքի նախագծերի վրա է աշխատում։ Իհարկե, մենք արդեն քննարկումներ ենք ունեցել թե՛ Ազգային ժողովի եւ թե՛ կառավարության ներկայացուցիչների հետ՝ համապատասխան օրենքի ընդունման անհրաժեշտության շուրջ: Նրանք այդ ուղղությամբ համատեղ աշխատելու պատրաստակամություն են հայտնել: Հուսով եմ, որ մենք ի վերջո կկարողանանք շարժվել առաջ՝ Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի վավերացման սկզբնական փուլից անցնելով դեպի ինֆորմացիայի ազատության ավելի ընդգրկուն օրենսդրության։ 172 Շուտով նախատեսվում է անցկացնել տարածաշրջանային միջոցառում՝ խոսքի ազատության թեմայով։ Որքանո՞վ է այն կարեւոր ձեր գրասենյակի համար եւ ինչու՞ տարածաշրջանային։ 172 Այդ միջոցառումն առնչվում է ինֆորմացիայի, մամուլի եւ խոսքի ազատության խնդիրներին: Իմ կարծիքով, երեքն էլ շաղկապված են։ Հայաստանը, ինչպես նաեւ Հարավային Կովկասի մյուս երկրները՝ Վրաստանն ու Ադրբեջանը, արդեն վավերացրել են մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան: Սա նշանակում է, որ այդ պետություններն այսուհետ պարտավոր են կատարել այն, հատկապես երբ խոսքը վերաբերում է անձի՝ առանց հետապնդվելու ազատ արտահայտվելու իրավունքին։ Այս տարվա սկզբին մենք աշխատանքային քննարկում էինք կազմակերպել՝ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Կենտրոնական եւ արեւելաեվրոպական իրավական նախաձեռնություն գրասենյակի հետ համատեղ՝ քննարկելու Եվրոպական դատարանում առկա խոսքի ազատությանն առնչվող մի շարք դեպքեր։ Այդ ժամանակ որոշեցինք, որ լավ կլիներ, եթե նմանատիպ միջոցառում կազմակերպվի տարածաշրջանային մակարդակով։ Այժմ մենք ԵԱՀԿ Բաքվի եւ Թբիլիսիի գրասենյակների, ինչպես նաեւ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության ներկայացուցչությունների հետ միասին նախապատրաստում ենք այդ տարածաշրջանային սեմինարը, որին հրավիրվելու են ԶԼՄ-ների, կառավարության եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հավանաբար այն կանցկացվի նոյեմբերին, Վրաստանում: Սեմինարի քննարկման առարկան Եվրոպայի շրջանակներում ազատ արտահայտվելու խնդիրներն են։ 172 Պրն դեսպան, դուք արդեն վաղուց եք ուսումնասիրում Հայաստանում զանգվածային լրատվության միջոցները: Ինչպե՞ս եք գնահատում տեղեկատվության ազատությունը Հայաստանում: 172 Ցանկանում եմ նշել, որ կարեւոր փոփոխություն է տեղի ունեցել: Հայաստանը միացել է Եվրոպական կոնվենցիային (Հռչակագիր), ինչը նշանակում է, որ պետք է հետեւի Եվրոպական կոնվենցիայի դրույթներին եւ սկզբունքներին, պատասխանատու լինի Ստրասբուրգում Եվրոպական դատարանի առաջ, եթե նման անհրաժեշտություն լինի: Այսպիսով, կարծում եմ, որ ներկայումս վավերացման գործընթացը ավարտված է, եւ Հայաստանը պետք է շատ ավելի զգույշ լինի անհատների դեմ ուղղված զրպարտության հարցերը կառավարելու եւ Եվրոպական չափանիշները խախտելու հարցերում: Հուսով եմ, որ Հայաստանը կարգապահություն կցուցաբերի եւ կհաստատի դատական գործընթացի հսկողություն, հատկապես՝ դատավորների հարցում: 172 Ձեր գրասենյակն ընդգրկված է հակակոռուպցիոն ծրագրում: Ի՞նչ դեր ունեն այդ ծրագրում զանգվածային լրատվության միջոցները: 172 ԶԼՄ-ները կարեւոր դեր ունեն հակակոռուպցիոն ծրագրի իրականացման գործում, քանի որ, եթե քաղաքացիները լիովին տեղեկացված չլինեն կառավարության նոր ինստիտուտների եւ նոր օրենսդրության ընդունմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, այս հարցին լրջորեն չեն վերաբերվի: ԶԼՄ-ները, որպես հասարակությանը տեղեկացնելու միջոց, էական դեր են խաղում կառավարության ստանձնած պարտավորությունների հսկման հարցում: Այդպիսով, հաջողության հասնելու համար ԶԼՄ-ները կարեւոր եւ կենտրոնական դեր են ունենալու: 172 Քանի որ ծրագիրը բազմիցս քննադատել են զանգվածային լրատվամիջոցները, արդեն որոշակի վերաբերմունք է ստեղծվել այդ ծրագրի նկատմամբ: Տեղյա՞կ եք, թե ինչպես է կառավարությունը ընդանրապես դիտարկում լրագրողների ներգրավումը ծրագրում: 172 Ես ընդունում եմ, որ կառավարությունը, հնարավոր է, դեմ լինի, բայց եկեք տեսնենք, թե ինչպես նա կարող է դեմ կանգնել ծրագրում ներգրավված ԶԼՄ-ներին: Ինչպես ասացի, ծրագրի առաջնային խնդիրներից է «Տեղեկատվության սզատության մասին» օրենքի ընդունումը: Առաջին նախապատվություններից է նաեւ հասարակությանը, ԶԼՄ-ներին, հասարակական կազմակերպություններին ներգրավել կառավարության կողմից ծրագրի իրականացումը մոնիտորինգ անելու գործընթացի մեջ եւ նոր գաղափարներ ու առաջարկություններ անել, որպեսզի ցուցաբերած աջակցությունը ցանկալի արդյունք ունենա: Այս ամենը պետք է իրագործվի համալիր, քանի որ, եթե ամբողջ համակարգը բաց եւ թափանցիկ չլինի, ԶԼՄ-ները հնարավորություն չեն ունենա հարցի լուծումը գտնել եւ տեսնել, թե ինչ է տեղի ունենում: Նման դեպքում նոր գործընթացը կարող է եւ չսկսվել: Այնուամենայնիվ, ես լավատեսորեն եմ տրամադրված: 172 Արդյո՞ք «Ա1+8221»-ը կվերաբացվի, հնարավորություն կունենա՞ եթեր դուրս գալու նորից: 172 Այսօր առավոտյան տեսա պրն Ամալյանի պաշտոնական հայտարարությունը հաճախականությունների բաշխման վերաբերյալ, եւ պետք է ասեմ, որ հիասթափված եմ: Անշուշտ, «Ա1+» հեռուստակայանին պետք է հնարավորություն ընձեռվի նորից վերադառնալ եթեր: Հարցազրույցը վարեց ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել