Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐԴՅՈ՞Ք ԱՆՎՏԱՆԳ Է ԱՆՑՆԵԼ ԳԵՏՆՈՒՂՈՎ

Օգոստոս 27,2002 00:00

ԱՐԴՅՈ՞Ք ԱՆՎՏԱՆԳ Է ԱՆՑՆԵԼ ԳԵՏՆՈՒՂՈՎ Հաճելի է, երբ գեղեցկանում է քաղաքը. սալապատվում են մայթերը, ասֆալտապատվում փողոցները։ Հատկապես այս տարի բուռն բարեկարգման աշխատանքներ են տարվում Երեւանի կենտրոնական փողոցներում եւ ուզում ենք հավատալ, որ կբարեկարգվի նաեւ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող գետնուղիներից մեկը եւս։ Խոսքս Մարշալ Բաղրամյան պողոտայի՝ «Արգենտինայի Հանրապետություն» թիվ 76 (նախկինում Կամոյի անվան) դպրոցի մոտ գտնվող գետնուղու մասին Է։ Շրջակայքում կան եւս երկու խոշոր դպրոցներ՝ թիվ 78172֊ը՝ Հայրապետ Հայրապետյանի անվան եւ թիվ 172-ը՝ Հակոբ Օշականի անվան, ինչպես նաեւ թիվ 8 պոլիկլինիկան եւ շատ բնակելի շենքեր։ Հայտնի է, որ Մ. Բաղրամյան պողոտայում բոլոր ժամերին երթեւեկությունը ծանրաբեռնված է, շատ հաճախ լինում են ավտովթարներ։ Մարդիկ նախընտրում Են օգտվել գետնուղուց՝ չվտանգելու համար իրենց կյանքը։ Սակայն այն գտնվում Է սաստիկ անմխիթար վիճակում. մշտապես կաթում է առաստաղից եւ թվում է, թե ոչ ուշ ապագայում այն վերջնականապես կփլվի, աստիճանների բազալտե սալիկների մեծ մասը քանդված է, եւ երբ ձմռանը դրանք սառցակալում են, անհնար Է դառնում իջնել172 բարձրանալը։ Գիշերային ժամերին մութ է, առնետները վխտում են, պատերին գրված են տարբեր լեզուներով «գեղեցիկ» բառեր, իսկ գարշահոտությունից խեղդվում են անցորդները, քանզի այն ծաոայում է ոմանց համար նաեւ որպես զուգարան։ Գերադասելի է գետնուղու անցուղին նեղանա, այսինքն մեկ պատի տակ կրպակներ տեղակայվեն, բայց այն լինի մաքուր եւ լուսավոր, ինչպես, օրինակ, Կոմիտասի պողոտայում գտնվող շուկայի գետնուղին։ Կարծում ենք, տարբերակներ կգտնվեն եւ շատ ուրախալի կլինի, եթե մինչեւ այս տարվա վերջ այն բարեկարգվի։ Ես գտնում եմ, որ մեզ անհարիր է ունենալ նման վիճակում գտնվող գետնուղի մայրաքաղաքի կենտրոնում։ ՄԱՐԻԱՄ ԱՇՉՅԱՆ Տարածքի բնակիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել