Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՐԴ, ՈՐ ԳԱԼԻՍ ԷՐ ԷՐԳՐԻՑ

Օգոստոս 24,2002 00:00

ՄԱՐԴ, ՈՐ ԳԱԼԻՍ ԷՐ ԷՐԳՐԻՑ Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ հրատարակած «Կյանքի հավերժության խորհրդանիշը» գիրքը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պետական-քաղաքական գործիչ Միքայել Քոթանյանի ծննդյան 75-ամյակին: Գրքում տեղ են գտել գիտնական տնտեսագետի կենսագրության հիմնասյուները՝ «անկետային տվյալները», թվեր, որոնց հետեւում, ինչպես նշում են նրա ընկերները, մի ամբողջ կյանք է՝ լի մաքառումներով, ստեղծագործական խիզախումներով, սեփական ժողովրդին անսահման նվիրվածությամբ: Տպագրված են նաեւ հարազատների, բարեկամների, ընկերների հիշողություններն ու մտորումները, ինչպես նաեւ աշխատությունների բիբլիոգրաֆիան: «Յուրաքանչյուր մարդու կյանքում հանդիպում են անհատներ, ովքեր նրա անցնելիք ուղու եւ ճակատագրի համար հիմնարար դեր եւ դերակատարություն են ունենում: Այդպիսին ինձ համար ակադեմիկոս Քոթանյանն էր… Աստված իմ, որքա~ն մեծ դատարկություն առաջացավ առանց նրա8230»,- ասում է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: «Այսօր հատկապես զգացվում է նրա հավասարակշռող, համախմբող ներկայության կարիքը: Միքայել Քոթանյանի կողքին բոլորս մեզ ավելի վստահ ու հաստատուն էինք զգում»,- շարունակում է ՀՀ ԱԺ փոխնախագահ, տնտեսագիտության թեկնածու Գագիկ Ասլանյանը: «Ճակատագրի հեգնանք էր կարծես,- ասում է ակադեմիկոսի այրին՝ Արշալույս Քոթանյանը:- Երբեք, ոչ մի անգամ զինվորական գործով չէր զբաղվել, զենք չէր բռնել, չէր կրակել, բայց հեռացավ գնդակից: Այնքան ծրագրերը, ապրումները, սպասումները… Ամեն, ամեն ինչ ի չիք դարձավ: Որքա՜ն երազանքներ մնացին…8230Ամենամեծ երազանքները»: Հ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել