Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍՆԵՐԸ ԳՆԱՀԱՏԵՑԻՆ

Օգոստոս 22,2002 00:00

ՌՈՒՍՆԵՐԸ ԳՆԱՀԱՏԵՑԻՆ Ըստ որոշ լուրերի, Օհան Դուրյանի եւ Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի միջեւ 5 տարվա պայմանագիր է ստորագրվել, ինչի կապակցությամբ էլ մաեստրոն երեկ մեկնել է Մոսկվա։ Ասում են, ՌԴ-ում նրան դասում են աշխարհի լավագույն դիրիժորների շարքը։ Համենայնդեպս, իր ղեկավարած մի քանի համերգներից հետո նրան նման գնահատականի են արժանացրել ռուսական թերթերն ու հեռուստաալիքները։ Ի դեպ, Դուրյանի մեկնելու վերաբերյալ մշակույթի նախարարությունում տեղեկություն չունեին։ «Մենք վաղուց նրա հետ որեւէ կապ չունենք»,- իմիջիայլոց նետեց Արվեստի վարչության պետ Ռազմիկ Աբրահամյանը։ Մաեստրոյի փաստաբան Լուսինե Բակումյանը եւս ձեռնպահ մնաց նրա՝ Մոսկվա մեկնելու վերաբերյալ մանրամասներ հաղորդելուց։ «Ոչնչից տեղյակ չեմ»,- ասաց նա։ Հուսով ենք, որ Օ. Դուրյանը ՌԴ-ում եւս կառավարական բարձր պարգեւների ու շքանշանների կարժանանա։ Սակայն երեւի թե ստիպված չի լինի վերադարձնել դրանք, ինչպես վերադարձրեց ՀՀ նախագահի կողմից ստացած Մովսես Խորենացի մեդալն ու Մեսրոպ Մաշտոց շքանշանը։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել